Դարչնագույն զազրախոսությունը՝ որպես երդվյալ նիկոլականների վերջին «փաստարկ»

Իրենց փորձագետ համարող որոշ անձինք, նաև որոշ «կուսակցություններ» հարմարավետ տեղավորվել են Նիկոլ Փաշինյանի գրպանում:

Եվ ահա, Փաշինյանի այս «գրպանային փորձագետներից» մեկը՝ «Քրիստոնեա-ժողովրդավարական» անունով կուսակցության (կարգին նորություն էր) մի ամբողջ փոխնախագահ Հայկ Սուքիասյանը մեկը մյուսից անհեթեթ ու զազրախոսական հայտարարություններ է արել ու մերկապարանոց մեղադրանքներ ուղղել... «Հայաքվե» նախաձեռնության հասցեին: Արժե՞ հստակեցնել, որ նա իր զազրախոսական բառակույտը հեղելու ավելի հարմար տեղ չի գտել, քան... Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցն է: Ուրիշ որտե՞ղ...

 

Հատկանշական ևս մեկ «մանրուք»: Հիմա պահքի շրջան է: Իսկ զազրախոսությունը ծանր մեղք է: Առավել ևս այդպես «քրիստոնեական» անուն ունեցող կուսակցության ներկայացուցչի համար (ի դեպ, զարմանալի է, որ Փաշինյանը մինչև հիմա այդ կուսակցության անունը փոխել չի տվել):

Եվ ինչո՞ւ են այդպես իրար անցել: Նրաց իսկ խոսքերը մատնում են իրենց վախերը: Իսկ վախն այն է, որ «Հայաքվեն» հայտարարել է, թե փորձելու են ձևավորել ազգային իշխանություն:
Ի՞նչ կստացվի կամ չի ստացվի «Հայաքվեի» նախաձեռնությունից, կապրենք՝ կտեսնենք: Բայց կարևորն այն է, որ Փաշինյանը հենց միայն «ազգային իշխանություն» բառակապակցությունից այնքան է վատացել, որ նման «փորձագետների» է դաշտ նետում:  Նա էլ, թե՝ «Հայաքվեն»... «փաստացի բոլշևիկյան ռուսաքվե» է»: Ավելին, լրատվամիջոցը սևով սպիտակի վրա գրել է. «Հայկ Սուքիասյանի կարծիքով, Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն ինչի՝ Հայաստանի Հանարապետության դեմ, ընդհուպ գնալ քաղաքական սպանությունների ճանապարհով»:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը, Հայկ Սուքիասյանի տեսքով, հայտարարում է, թե... Ռուսաստանը, «Հայաքվեի» միջոցով, պատրաստվում է ՀՀ-ում «քաղաքական սպանություններ» իրականացնել, հեղաշրջում անել և...
Չնայած, այսքանն արդեն բավարար է: Բավարար է, որպեսզի «Հայաքվեն» վերցնի ու դատի տա նշված զազրախոսական հայտարարություններ անողին: Ու ճիշտ էլ կանեն, որ դատի տան: Էլ ավելի շքեղ կլինի, եթե նման հայտարարություն բարձրաձայնողը հարկադրված լինի պաշտպանվել «սուտ մատնության» մեղադրանքից:

Ճիշտ է, ըստ «ժանրի» կանոնների, Սուքիասյանն ինքն է «նավոդկա տալիս» փաշինյանական ԱԱԾ-ին, որպեսզի այն հարձակվի «Հայաքվեի» վրա: Հասկանալի է, չէ՞, որ նմանօրինակ հայտարարություններով, օրինակ՝ նույն Հայկ Սուքիասյանը, քարոզչաքաղաքական ֆոն է ապահովում՝ փաշինյանական հակահայ ռեժիմի կողմից վայրագ բռնաճնշումների նոր ալիք սկսելու համար: Դա տիպիկ, եթե ոչ՝ կաղապարային սխեմա է:

Ծաղր է, բայց հենց Փաշինյանն ու նրա այսպիսի՝ «գրպանային» ներկայացուցիչներն են խոսում ազգայինից, գաղափարախոսությունից, ինքնիշխանությունից: Այսինքն, ազգային ամեն ինչը ատող, անգամ Արարատի պատկերը հանդուրժել չկարողացող, Հայոց պատմությունը խեղաթյուրող, Հայ եկեղեցուց զզվող ու այն քարկոծող, «ոչ մի իզմից» խոսող, Արցախի պետականությունը կործանած ու ՀՀ-ի հիմքերը խարխլողներն են խոսում ինքնիշխանությունից, ազգայինից, գաղափարների՜ց:
Այլոց «արտաքին պատվիրատուներ» ունենալու մեջ մեղադրում է մի իշխանություն, որի մասին երևի միայն ամենից ալարկոտ մեկնաբանը կամ փորձագետը չի ասել, որ փաշինյանական իշխանությունը գործնականում սպասարկում է թուրքական և ադրբեջանական շահերը, ինչի ամենից ակնհայտ ապացույցը ձևավորված փաստացի ու մղձավանջային իրավիճակն է, Արցախի ուրացումն է, հանձնումն է, Հայաստանի Հանրապետության գլխին նոր սպառնալիքներ ու վտանգներ բերելն է, ցեղասպանական Թուրքիայի հետ սիլի-բիլին է: Հա, բայց «գողն ամենից բարձրն է գոռում՝ բռնեք գողին» բանաձևը սրանց նախընտրած «գործիքն» է:
Ադրբեջանաթուրքական շահերն սպասարկող իշխանությանն սպասարկողը... ընդդիմադիրներին մեղադրում է... Ալիևի շահերն սպասարկելու մեջ, մարդկանց լրտես է անվանում: Փաստորեն, դարչնագույն զազրախոսությունը երդվյալ նիկոլականների վերջին «փաստարկն» է: 
Ամենից զավեշտականն այն է, որ Հայկ Սուքիասյանը վստահ պնդում է, թե՝ «Ռուսաստանն ամեն ինչ էլ կարող է անել», նկատի ունի, որ Հայաստանում կարող է հեղաշրջում անել, իշխանափոխություն անել, երրորդը, չորրորդը: Տեսնես այդ ումի՞ց է քաշվել Ռուսաստանը, որ 2021-23 թվականներին բան չի արել: Ախ, հա՜, Հայկ Սուքիասյանից են վախեցել ու նրա ներկայացրած կուսակցությունից:

 

Այս ամենի մեջ մեկ հուսադրող բան կա. դատելով այն բաներից, թե ինչ կարգի կատաղի հակառուսական հիստերիայի մեջ է գործող վարչախումբը, և, օրինակ՝  դահլիճային բաց քննարկումից ինչպես է իրար անցել, որ դրա տակ «հեղաշրջման փորձ» է տեսնում, Փաշինյանն այս անգամ իսկապես իշխանազրկվելու լուրջ վտանգներ է տեսնում: Ոնց որ «վախ չափելն» էլ այլևս չօգնի...

Վրեժ Մահտեսյան

Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից
website by Sargssyan