«Տնտեսության շոգեքարշը». ինչու է Ադրբեջանն ամեն կերպ ուզում փակել հայաստանյան հանքերը

ՀՀ հանքարդյունաբերության ոլորտը ազգային տնտեսության մեջ ունի առանցքային մասնաբաժին: Հայաստանից արտահանվող նյութերի առնվազն կեսը բաժին է ընկնում հանքային խտանյութերին և մետաղներին, որոնք երկրից արտահանվող արտադրանքների ցուցակում առավել կարևոր տեղ են զբաղեցնում:       

Թե ինչ մեծ դեր ունեն հանքերը մեր երկրի տնտեսության զարգացման գործում, դժվար չէ կռահել նաև հարևան երկրի՝ մեր հանքարդյունաբերությանը ամեն կերպ վնասելու անընհատ փորձերից: Վերջերս ադրբեջանական մի շարք հասարակական կազմակերպություններ դիմել էին ՀՀ կառավարությանը՝ պահանջելով փակել հայաստանյան հանքարդյունաբերական ծրագրերը։ Բնապահպանական հորինված խնդիրների անվան տակ Ադրբեջանը նույնիսկ բնապահպականական հայցերով դիմել էր միջազգային դատարան՝ նպատակ ունենալով նաև այդ կերպ մինչև վերջ Հայաստանը «խեղդել»:  Հատկանշական է, որ Ադրբեջանն այս ամենի համար որպես հիմք է օգտագործում նաև հայաստանյան ու սփյուռքի էկոակտիվիստների «ահազանգերը»՝ կապված հանքարդյունաբերության առաջ բերած ռիսկերի հետ։ Ադրբեջանական կողմը միջազգային տարբեր հարթակներում այդ «ահազանգերը» խտացված գույներով ներկայացնելու հետ մեկտեղ պնդում է, թե՝ տեսեք, հենց հայերն են խոսում այդ վտանգի մասին։ 

Իրականում, առողջ միջավայրը շահույթին հակադրելն ամենաանհեթեթ բանն է, քանի որ ամբողջ աշխարհում պետություններն իրենց կարիքներն սպասարկում են՝ հենց այդ նույն պետության ռեսուրսները կորզելով: Իհարկե, մարդկային հասարակության գործունեության արդյունքում շրջակա միջավայրն էապես տուժում է։ Ինչքան մարդը տեխնոլոգիապես զարգանում է ու սկսում է ավելի շատ սպառել, այնքան մեծանում է բնությանը հասցվող վնասը։ Այն, որ բնապահպանական խնդիրները պետք է լինեն ուշադրության կենտրոնում, կասկածից վեր է, բայց «ահազանգերը» պետք է անել գիտական հենքի վրա՝ առանց հայկական հանքարդյունաբերության մասին ահասարսուռ միֆեր ստեղծելու, որոնք ջուր են լցնում ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին, իսկ Հայաստանն այդ միֆերի պատճառով չի կարողանում օգտագործել հանքարդյունաբերական իր պոտենցիալը:

Ամենաշատ առաջ քաշվող թեզերից է նաև հանքերի ուղիղ կապը քաղցկեղի դեպքերի թվի աճի հետ: Առողջապահության նախարարության կողմից 2022 թ. հրապարակված տարեգրքից  (սա ամենաթարմ տվյալն է) պարզ է դառնում, որ Հայաստանում քաղցկեղի հայտնաբերման ընդհանուր դեպքերը մեկ տարում աճել են 7,5%-ով, իսկ կյանքում առաջին անգամ արձանագրված դեպքերը՝ 9%-ով։ Ընդհանուր առմամբ 2021 թվականին արձանագրվել է 54519 դեպք, այսինքն՝ Հայաստանում ամեն 54-րդ մարդու մոտ հայտնաբերվում է քաղցկեղ։ Հանրապետության մասշտաբով ուսումնասիրությունները ուշագրավ այլ ցուցանիշներ են արձանագրել: Մասնավորաբար, 100 հազար բնակչի հաշվով չարորակ նորագոյացությունների հայտնաբերման նվազագույն ցուցանիշը Սյունիքում է՝ 1391.2 դեպք, ամենաբարձր ցուցանիշը՝ Լոռիում՝ 2186.1, որին հաջորդում է Երևանը 2072.4 դեպքով։

Սա հատկապես հետաքրքիր է այն տեսանկյունից, որ Սյունիքը համարվում է հանքարդյունաբերական մարզ, քանի որ այստեղ գործում է 13 հանքավայր, այդ թվում՝ խոշորագույն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Այնինչ, կա կարծրատիպ, թե հանքարդյունաբերությունը և ոլորտի արտադրած թափոններն են քաղցկեղով հիվանդացության աճի պատճառը: Ստացվում է, սակայն, որ «հանքարդյունաբերական» Սյունիքը Հայաստանում լավագույն ցուցանիշն ունի քաղցկեղով հիվանդացության, ինչպես նաև սրտամկանի ինֆարկտի, շաքարային դիաբետի հետ կապված մահերի առումով։

 
 

Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության ընդերքը հարուստ է հետևյալ մետաղական օգտակար հանածոների տեսակներով` երկաթ, պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, ոսկի, արծաթ, ծարիր, ալյումին, ինչպես նաև դրանցում պարփակված հազվագյուտ ու ցրված մետաղներով: Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում ներկայումս հաշվառված են  հաստատված պաշարներով օգտակար հանածոների շուրջ 871 հանքավայրեր (43 մետաղական, 760 ոչ մետաղական, 44 ստորերկրյա քաղցրահամ և 24  հանքային ջրերի), ինչպես նաև օգտակար հանածոների 580 հանքերևակումներ (131 մետաղական և 449 ոչ մետաղական), օգտակար հանածոների ավելի քան 130 տեսակներ, որոնցից շուրջ 25-ը՝ մետաղական։ 

Մետաղական օգտակար հանածոների թվում առկա են  7 պղնձամոլիբդենային, 4 պղնձի, 24 ոսկու և ոսկի-բազմամետաղային, 2 բազմամետաղային, 1 մոլիբդենային, 1 ալյումինահանքային, 1 մագնեզիումասիլիկատային ապարների և քրոմիտի, 3 երկաթահանքային հանքավայրեր:

ՀՀ-ում ամենախոշոր հանքարդյունաբերողը ԶՊՄԿ-ն է, որը շահագործում է մոլիբդենի և պղնձի զգալի հաստատված ու կանխատեսվող պաշարներով հանքավայր: Ընկերությունը արդյունահանում և վերամշակում է առօրյա օգտագործման  հազարավոր ապրանքների արտադրության համար անհրաժեշտ օգտակար հանածոներ` բավարարելով հասարակության պահանջները:

Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից
website by Sargssyan