Հայաստանը միտումնավոր սրում է հարաբերությունները Ռուսաստանի հետ

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ երիտասարդների հետ հանդիպմանը հայտարարել է, թե «Զվարթնոցից» ռուս սահմանապահների դուրս բերման վերաբերյալ Հայաստանից հարցումներ չեն ստացվել։ «Պաշտոնական խողովակնեերով այդ որոշումները մեզ ոչ ոք չի փոխանցել, շարունակում ենք աշխատել բոլոր ուղղություններով, թե՛ ԱՊՀ, թե՛ ԵԱՏՄ և թե՛ երկկողմ հարաբերությունների մակարդակում,- ասել է Պեսկովը։
Միևնույն ժամանակ չափազանց վտանագվոր ակնարկ արել մեղմ տոնով. «Դուք գիտեք, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում , քան Հայաստանում»։
 
Դմիտրի Պեսկովի հայտարարությանը շտապել է արձագանքել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը, հայտարարել, թե Երևանը դեռ օրեր առաջ պաշտոնական խողովակներով և գրավոր կարգով ռուսական կողմին ծանուցել է «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին։ Ըստ անվտանգության խորհրդի քարտուղարի՝ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները սեփական ուժերով իր սահմանները պահելու համար։

Արմեն Գևորգյանը անդրադարձել է նաև ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարություններին, կրկին քննադատել Հավաքական անվտանգության պայամանգրի կազմակերպությանը, սակայն չի արձագանքել ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի մեկ այլ դիտարկմանը, թե հայկական կողմը հրաժարվում է միչգերատեսչական խորհրդակցություններ անցկացնել մտահոգությունները փարատելու նպատակով։

Ըստ էության, հայկական կողմի այս վարքագիծը վկայում է, որ փաշինյանական վարչախումբը ամեն գնով նպատակ ունի փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ և շարունակելու են նույն ոգով, ընդ որում շատ ավելի կոշտ տոնայնությամբ, քան մինչ օրս էր։

Առաջիկայում լրջագույն քաղաքական զարգացումներ են սպասվում, և վարչախումբը Հայաստանի գլխին կարող է նոր արհավիրքներ բերել։
 
Անահիտ Կարապետյան
Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից
website by Sargssyan