Նախագահ դառնալու դեպքում Թրամփն Ուկրաինային գումար չի հատկացնի. Հունգարիայի վարչապետ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ պետության ղեկավար ընտրվելու դեպքում Ուկրաինային գումար չի հատկացնի։ Այս մասին պատմել է Հունգարիայի կառավարության ղեկավարը։ Նրա խոսքով՝ Թրամփը ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ծրագիր ունի։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

«Եթե Դոնալդ Թրամփը նորից նախագահ դառնա, նա չի ցանկանա ֆինանսավորել եվրոպացիների անվտանգությունը և չի աջակցի, որ ԱՄՆ-ն գումար հատկացնի Ուկրաինային պատերազմ վարելու համար», - ասել է Օրբանը M1 հեռուստաընկերությանը:

Հունգարիայի վարչապետի խոսքով՝ Թրամփը «բավականին մանրակրկիտ ծրագիր ունի, թե ինչպես վերջ տալ այս պատերազմին»։ Սակայն Օրբանը մանրամասներ չի հայտնել։

Վիկտոր Օրբանը հանդիպել է Դոնալդ Թրամփին անցած շաբաթ՝ Ֆլորիդայի Մար ա Լագո կալվածքում: Բանակցությունների թեմաներն էին ռուս-ուկրաինական հակամարտությունը և երկկողմ հարաբերությունները։

Դոնալդ Թրամփը մտադիր է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին։ Նա Հանրապետական կուսակցության փրայմերիզների միակ մասնակիցն է։ Սպասվում է, որ Ջո Բայդենը կրկին կդառնա նրա մրցակիցը Դեմոկրատական կուսակցությունից։

Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից
website by Sargssyan