Հարաբերությունները ՌԴ հետ վատացնում են, բայց գազի գնի պահպանման հույս փայփայում

Հայաստանի իշխանությունները հույսեր ունեն, որ առնվազն 8 տարի գազի գինը կայուն կմնա։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը Ազգային ժողովում հայտարարել է, թե Հայաստանում 5 տարի է գազի գինը կայուն է։ «Կարծում եմ շատ մեծ շանսեր կան, որ առնվազն ևս 8 տարի գազի գինը կմնա նույնը, եթե շատ մեծ աշխարհաքաղաքական և շուկայական փոփոխություններ տեղի չունենա»,- ասել է նա, հավելել, թե Կառավարությունն օգտագործում է բոլոր հնարավորությունները, որ գազի գինը պահպանվի կամ լինի ավելի մատչելի։

Ներկայումս 100 խորանարդ մետր գազի գինը սահմանին 165 դոլար է։ Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման ֆոնին՝ տեղեկություններ են շրջանառվում , որ Ռուսաստանը կարող է բարձրացնել գազի սակագինը։

Ուկրաինայում հատուկ գործողության ֆոնին, երբ Եվրոպայում գազի 1000 խորանարդ մետրը հասել էր մինչև 2000 դոլարի, Հայաստանի համար գազի սակագինը պահպանվել էր նույն մակարդակին։ Մի կողմից Հայաստանի իշխանությունները Ռուսաստանին մեղադրում են իրենց դեմ տնտեսական պատժամիջոցներ ձեռնարկելու մեջ, մյուս կողմից ակնհայտ է, որ գազի մասով Ռուսաստանը որևէ կերպ Հայաստանի տնտեսությանը չի վնասում։

Մոսկվան առայժմ տնտեսական ամենածանր քայլին չի դեմել, փաստ է, որ Հայաստանում գազի սակագինը բարձրացնելու դեպքում հայկական տնտեսությունը ծանրագույն հարված կստանա, ընդհուպ մինչև կարող է փլուզվել, և այս մեկ դրվագը վկայում է, որ Հայաստանի իշխանությունները մանիպուլացիաներ են անում՝ Ռուսաստանին մեղադրելով վնասակար քաղաքականություն վարելու մեջ։

Մարի Վանյան

Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից
website by Sargssyan