Հաջորդը լինելու է Մատենադարանը․ Վահե Հովհաննիսյան

Հայաստանի և հայ ժողովրդի դեմ տոտալ պատերազմը նոր թափ է առնում. «Ոչ մի բուհ Երևանում չպետք է լինի», ասում է գործող վարչապետը։

Քայլի հետևում մի´ փնտրեք կրթական կոմպոնենտ և մի´ մտեք սխալ նարատիվով բանավեճի մեջ։ Այստեղ, բացի պետություն քանդելու մոլուցքից կամ հրահանգից, ուրիշ մոտիվացիա չկա։
1915 թ-ին զանգվածային կոտորածները սկսվեցին ժողովրդի գրագետ շերտի ոչնչացմամբ։ Հիմա նույնն է. երկրի մայրաքաղաքում փակում են բուհերը։

Սրանք երեք տարի է՝ Շուռնուխում 20 տուն չեն կարողանում սարքել, ակադեմիական քաղաք սարքո՞ղ են։

Ո՞ր մայրաքաղաքում չկա բուհ, որ Երևանում չպետք է լինի։ Փարիզո՞ւմ չկա, Հռոմո՞ւմ, Մոսկվայո՞ւմ, Լոնդոնո՞ւմ, Վիեննայո՞ւմ... Նրա նախարարները կարող են ձայն չհանել, բայց բուհերի պրոֆեսորադասախոսական կազմերը չեն կարող լռել։ Հասարակությունը չի կարող լռել։

Եթե մայրաքաղաքում բուհ չպետք է լինի՝ իր աուրայով, իր պատմությամբ, իր մշակույթով, բա ուրիշ ի՞նչ լինի, կառավարական դաչանե՞ր։ Սա պետություն քանդելու ծրագիր է։

Վերջին 4-5 իբր բարեփոխումները նույն տրամաբանության մեջ են՝ Սահմանադրության փոփոխություն, էլեկտրոնային դեղատոմսեր, տրանսպորտի գին, եկամուտների համատարած պարտադիր հայտարարագրում, «խոպանչիների հարկ» և այլն։

Այնուամենայնիվ, սա նաև ստեղծում է լուրջ սոցիալական բազա՝ հանրության կոնսոլիդացիայի և չարիքի իշխանությունից ազատվելու համար։ Իշխանությունն ինքը տալիս է իրեն փոխելու սոցիալական հենքը։ Մնում է՝ վերցնել բնական օրակարգը և ճիշտ մենեջմենթով հասնել արդյունքի։

Կոպիտ սխալ է՝ հանրության տարբեր խմբերին կշտամբել, թե «այսքան բան կատարվեց՝ ձայն չհանեցիք», կամ «4 գյուղը տալիս է՝ չեք խոսում, բայց ձեր բուհի համար պայքարում եք»։ Նախ՝ շատ-շատերը հենց այդ նույն խմբերից ձայն հանել են, և եթե չի եղել ճիշտ առաջնորդություն և ձայն հանողների պայքարը գրագետ չի կազմակերպվել, ապա դա չի նշանակում, որ մեղավորն այս մարդիկ են։

Մի խումբ որոշել է քանդել ամեն ինչ. մեր խնդիրն է՝ դա թույլ չտալ և, ի վերջո, այդ խումբը փոխարինել գրագետ իշխանությամբ։

Ասում եմ ամենայն լրջությամբ. առաջիկայում սրանցից կարող եք լսել  Մատենադարանի փակման անհրաժեշտության մասին, կհաջորդի Գիտությունների ազգային ակադեմիան. գիտական ոչ մի հիմնարկ Երևանում չպետք է լինի։
Հետո ասելու են՝ Երևանում ոչ մի եկեղեցի չպետք է լինի, մի հեռու տեղ կառուցում ենք «հոգևորական քաղաք»։

Թատրոններ և համերգասրահներ չպետք է լինեն. կառուցում ենք «մշակութային քաղաք»։ Ոչինչ չեն կառուցելու, բայց ինտենսիվ կարող են ամեն ինչ քանդել։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում
website by Sargssyan