Եթե 2017թ. մեր կնքած CEPA-ն արտաքին քաղաքական վեկտորների իրական փոխլրացման և համադրման արդյունք էր, ապա այսօրվա «եվրամերձեցման» գործընթացը հետևանք է աշխարհաքաղաքական պայքարում Հայաստանը որպես թնդանոթի միս ներգրավելու՝ փաշինյանական արկածախնդրության. Շարմազանով

168.am-ը գրել է.

Վերջին ժամանակներում իշխանությունները շրջանառության մեջ են դրել Հայաստանի՝ Եվրամիությանը հնարավոր անդամակցության հարցը: Եվ հատկապես Եվրախորհրդարանի կողմից շուրջ 10 օր առաջ ընդունված, խորհրդատվական բնույթ ունեցող և ոչ պարտադիր կատարման ենթակա բանաձևից հետո իշխանամերձ շրջանակները հայ հասարակության շրջանում ամեն կերպ փորձում են սպասումներ առաջացնել թե՛ ԵՄ-ին հնարավոր անդամակցության, թե՛ առհասարակ ԵՄ-ի կողմից Հայաստանին ցույց տված իբր բացառիկ վերաբերմունքի վերաբերյալ:

168.am-ը Հայաստանի՝ ԵՄ անդամակցության, թեկնածուի հնարավոր կարգավիճակի, ԵԽ ընդունած բանաձևի և առհասարակ ԵՄ կողմից ՀՀ-ի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի, դրա քաղաքական հետևանքների ու զարգացումների մասին զրուցեց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:

«Նիկոլ Փաշինյանի հույսերը բավարարելը չի մտնում ՀՀԿ-ի գործունեության առաջնահերթության մեջ: Հենց մեր ջանքերի շնորհիվ է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները հանգել են այնպիսի իրավական շրջանակի՝ CEPA (Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր,- Գ.Ս.), որ առ այսօր թե՛ ԵՄ պաշտոնյաները, թե՛ Հայաստանի գործող ռեժիմն այն ընդունում են՝ որպես իրական բարեփոխումների ճանապարհային քարտեզ»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամը:

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ սա ՀՀԿ-ի կառավարման տարիների արտաքին քաղաքական բացառիկ ձեռքբերումներից է, որն, ավա՜ղ, նույնպես մսխվելու է գործող վարչակազմի կողմից, քանզի այդ համաձայնագրի ոչ մի իրական իմպլեմենտացիա չի իրականացվում:

«Եթե 2017թ. փաստաթուղթն արտաքին քաղաքական վեկտորների իրական փոխլրացման և համադրման արդյունք էր, ինչի մասին վկայում էին թե՛ ռուսաստանյան, թե՛ եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, ապա այսօրվա «եվրամերձեցման» գործընթացը հետևանք է աշխարհաքաղաքական պայքարում Հայաստանը որպես թնդանոթի միս ներգրավելու՝ փաշինյանական արկածախնդրության: Ռեժիմի պարագլուխը ցանկանում է նաև արհեստական և վտանգավոր օրակարգերով նոր բաժանարար և պառակտիչ գծեր ստեղծել հայ ժողովրդի ներսում՝ սպասարկելու համար օտար գեոպոլիտիկ գերակայություններ»,- ասաց ԱԺ նախկին փոխնախագահը:

Վերջինս նաև ցավով արձանագրեց, որ Եվրամիության քաղաքականության մեջ ընթացիկ շահերը ստվերել են այն արժեքները, որոնց վրա խարսխված է եղել եվրոպական քաղաքակրթությունը, և որոնք նաև հայ ժողովրդի արժեհամակարգին համահունչ էին:

«Սա է պատճառը, որ ԵՄ-ն հետևողականորեն աչք է փակում՝ ինչպես Հայաստանում ժողովրդավարության հետընթացի, այնպես էլ՝ էներգետիկ շանտաժ իրականացնող Ալիևի հայատյաց և ագրեսիվ քաղաքականության վրա: Ակնհայտ է նաև, որ ներկայիս Հայաստանը ոչ միայն տեսանելի հորիզոնում պատրաստ չի լինելու ԵՄ անդամության՝ Կոպենհագենյան չափորոշիչներին, այլև նման ժամանակատար և ռեսուրսատար գեոպոլիտիկ և տնտեսական տրանզիտի շանս և ժամանակ մեր պետությունը չունի»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ ԳՄ անդամը նկատեց՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունները պետք է խարսխված լինեն իրական ընդհանուր արժեքների, CEPA-ով նախատեսված խորքային բարեփոխումների և փոխշահավետ համագործակցության վրա, այլ ոչ թե հիշեցնեն ֆրանսիական այն ասացվածքը, որ եթե շունն ու կատուն ընկերացել են, ապա դա հաստատ խոհարարի դեմ է:

«Ինչ վերաբերում է ԵԽ ընդունած բանաձևին, Եվրոպական խորհրդարանը 44-օրյա պատերազմից հետո բազմաթիվ այլ բանաձևեր և գնահատականներ է ընդունել, օրինակ՝ Արցախի մշակութային-հոգևոր ժառանգության պահպանման, արցախահայերի՝ իրենց Հայրենիք վերադառնալու իրավունքի, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատերազմի ընթացքում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների և այլնի մասին, որոնք մեր երկրում միայն պետականակենտրոն և ազգային իշխանությունների առկայության դեպքում կարող են գերակա դառնալ ԵՄ-ի հետ մեր համատեղ աշխատանքներում: Այս մեկնաբանությունը կարող եք դիտարկել՝ որպես ՀՀԿ-ի պաշտոնական դիրքորոշում»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում
website by Sargssyan