Էրդողանի առաջին պարտությունը 20 տարում

Թուրքիայում երեկ կայացած ՏԻՄ ընտրությունները վերջին 20 տարում նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի առաջին լուրջ պարտությունը կարելի է համարել։

Շաբաթներ շարունակ Էրդողանն անձամբ էր շրջում երկրի տարբեր քաղաքներում, քարոզում` իր կուսակիցների օգտին, որպեսզի կարողանա հաղթել ՏԻՄ ընտրություններում։

Ըստ վերլուծաբանների՝ այդ ընտրությունները առաջիկայում կանխորոշելու են Թուրքիայի ներքաղաքական և արտաքին քաղաքական ներկապնակը, լուրջ ազդեցություն են ունենալու ընդհանուր իրավիճակի վրա։ Էրդողանի համար առանցքային նշանակություն ունեին մեծ քաղաքները, հատկապես Ստամբուլը, որը խորհրդանշական էր իր համար։ Ինքը՝ Էրդողանը, Ստամբուլից է, երկար տարիներ եղել է քաղաքապետը և հրաշալի գիտի, որ միայն Ստամբուլը` ողջ Թուրքիայի տնտեսական և քաղաքական ազդեցության մեկ հինգերորդ մասն է կազմում. 85 միլիոնանոց Թուրքիայից 16 միլիոն մարդ ապրում է միայն Ստամբուլում և նրա կոնգլոմերատում։

Ի վերջո, ընտրությունների արդյունքները կարող են լուրջ հիասթափեցնել Էրդողանին։ Ողջ երկրի տվյալներով՝ քվեաթերթիկների ամբողջական հաշվման արդյունքում` ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» ստացել է 37,7 % քվե։ Էրդողանի` «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է 35,49 %, իսկ նրա գործընկեր «Ազգայնական» կուսակցությունը՝ 4,98 %։ Ընդդիմադիր քրդամետ կուսակցությունը ստացել է 5,68 %։ Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել ընդդիմության առաջնորդ Էքրեմ Իմմամողլուն՝ հաղթելով Մուրադ Քուրումին։

Մայրաքաղաք Անկարայում ևս ընդդիմադիր քաղաքապետը պահպանել է իր պաշտոնը։ Մանսուրի Ավաշը ստացել է 60 %-ից ավելի քվե։ Ընդդիմությունը հաղթանակ է տարել նաև մյուս խոշոր քաղաքներում՝ Իզմիրում, Բուրսայում, իսկ Դիարբեքիր և Վան քաղաքներում հաղթանակ է տարել «Քրդամետ ժողովուրդների հավասարության» կուսակցությունը։   

Այս արդյունքներն առաջիկայում լուրջ փոփոխությունների են հանգեցնելու ողջ Թուրքիայի տարածքում։

Նարեկ Սարիբեկյան

Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ)
website by Sargssyan