Հայաստանի վճռորոշ քայլերի դիմաց արևմուտքը ընդամենը իջեցնում է խոստումների նշաձողը

Վերջին օրերին իշխանություններն, իրենց ղեկավարի հետ միասին, առավոտից երեկո անոնսում են ապրիլհինգյան հանդիպումը և պաշտոնապես ու նաև լրատվական «արտահոսքերով» տիեզերական նշանակություն տալիս այդ հանդիպմանը:

1or.am-ի տեղեկություններով, իրականում Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպումից Հայաստանն ընդամենը կարող է ակնկալել մեկ միլիարդ դոլարի աջակցություն:

Հետաքրքրական է, որ տարիներ առաջ արևմուտքը մեր երկրին խոստացել էր 2,6 միլիարդ դոլարի չափ օգնություն, որն այդպես էլ մնաց խոստումի մակարդակում: Եվ ներկայումս «զեղչված» օգնությունն ինչու է այդպես ոգևորել մեր իշխանություններին՝ անհասկանալի է:

Անհասկանալի է նաև մեկ միլիարդ դոլարի դիմաց 24 ժամվա ռեժիմով Ռուսաստանին քարկոծելը, հատկապես, որ տարեկան դրանից շատ ավելի մուտքեր մեր պետության բյուջե արվում են հենց Ռուսաստանի հետ տնտեսական կապերի, ԵԱՏՄ անդամակցության և Հայաստան ժամանած հազարավոր ռուսաստանցիների միջոցով:

Փաստորեն, մեր իշխանությունները, որ ապրիլի 5-ի հանդիպումը կոչում են անվտանգային երաշխիքների տեսանկյունից խիստ կարևոր, համոզված են, թե երկրին սպառնացող վտանգները կարելի է լուծել այդ մեկ միլիարդ դոլարով: Սին սպասումներ են, մանավանդ, որ այդ միլիարդն էլ, որով ըստ էության «մանրում են» մեր իրական անվտանգությունը, ըստ մեր տեղեկությունների, միանգամից չի տրվելու, այլ՝ տրանշներով, և ուղղվելու է բացառապես «արևմտաբարերարների» մատնանշած ոլորտներ:

Էլիզա Նավասարդյան

Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի
website by Sargssyan