Հայաստանի գործող իշխանությունները դարձել են Արևմուտքի խամաճիկը․ Արշակ Կարապետյան

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով երեկ մեկնել է Բրյուսել, որտեղ այսօր նախատեսված է նրա, եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը։

Հանդիպման վերաբերյալ տևական ժամանակ բուռն քննարկումներ են ընթանում։ Պաշտոնական Երևանն ամեն ինչ արել է այս հանդիպումը իրականացնելու համար, իսկ ԱՄն և Եվրամիության տարբեր երկրներ, ընդհուպ, պահանջներ ներկայացնելով և սպառնալիքներ տալով, հասել են այսօրվա արդյունքին։ Թե ի՞նչ համաձայնագրեր կստորագրվեն, կամ ի՞նչ կորոշեն բանակցություններում, հայկական կողմին առանձնապես չեն էլ հարցնելու։ Արևմուտքը գլխավոր նպատակ է դրել իր համար Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղել, հնարավորության դեպքում էլ՝ երկրորդ ճակատ բացել։

Ռուսաստանը քանիցս արձանագրել է, որ այդ հանդիպումը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ, ավելին՝ Մոսկվան նշել էր, որ կենսական շահեր ունի Հարավային Կովկասում, որտեղ հաստատավել է գրեթե 200 տարի առաջ և բոլորովին մտադիր չէ թողնել իր ծրագրերը հանուն ինչ-որ մի երկրի ղեկավարության անզուսպ ցանկության։

Բազմաթիվ փորձագետներ ևս արձանագրում էին, որ Հայաստանի գործող իշխանությունների չհաշվարկված քայլերը ծանր հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի համար, առավել ևս արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության ջանքերում: Հայաստանի գործող իշխանությունները կարծես ոչնչի առջև կանգ չեն առնում, ընդհուպ պատրաստ են խզել հարաբերությունները ՀԱՊԿ-ի , ԱՊՀ-ի և անգամ ԵԱՏՄ-ի հետ։

Ըստ էության, թեև հայկական կողմը հայտարարում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն առանձնապես չունի, սակայն փաստ է, որ Ռուսաստանի հետ ինտեգրացիոն մի կառույցը լքելու դեպքում, մյուսից ինքնաբերաբար Հայաստանին դուրս կթողնեն՝ դրանից բխող հետևանքներով։

Ի վերջո ի՞նչ է Եվրամիության ուզածը, որ այսպես համառորեն փորձում է Հայաստանը կտրել Ռուսաստանից։ Բանն այն է, որ Ուկրաինայում տեղի իշխանությունների և արևմուտքի գործերն առանձնապես լավ չեն ընթանում։ Ռուսական կողմին հաջողվում է գրեթե բեկել իրավիճակը և առաջիկայում կարող է անգամ ռազմավարական հաղթանակի հասնել։ Իսկ նոր ճակատ բացելու, կամ Ռուսաստանին Հարավային Կովկասով զբաղեցնելու դեպքում, Ուկրաինացիներին որոշ ժամանակ շնչելու և պատրաստվելու հանարավորություն կտան։

Բարդ է ասել՝ արդյոք Հայաստանի գործող իշխանությունները չեն հասկանում իրենց քայլերի հետևանքները սեփական երկրի ժողովրդի և պետության հանդեպ, առավել ևս, որ այդպիսի նախազգուշացումներ Ռուսաստանից հնչում են այլևս ոչ թե երկիմաստորեն, այլ՝ պարզ և հստակ։ Բնականաբար հասկանում են, սակայն տառապելով իշխանությունը պահելու իրենց մոլուցքով, որևէ բանի առջև կանգ չեն առնում։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը բազմիցս նշել է, որ Հայաստանի գործող իշխանությունները դարձել են Արևմուտքի խամաճիկը, դրվել հեռակառավարման վրա, իսկ Արևմուտքն ամենևին էլ ցանկություն չունի պաշտպանելու Հայաստանի շահերը, ավելին, Արևմուտքը Հարավային Կովկասում օտար մարմին է։ Ի տարբերություն Ռուսաստանի, որն այստեղ է 200 տարուց ավելի և բացի քաղաքական և ռազմական շահերից, նաև մշակութային, ժողովուրդների հոգևոր կապի առումով է հարազատ։

Ի վերջո, թե ի՞նչ հետևանք կարող է ունենալ Հայաստանի գործող իշխանությունների քաղաքականությունը, զգալու ենք բոլորս։ Անհրաժեշտ է օր առաջ հեռացնել գործող իշխանություններին։

Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին
website by Sargssyan