Գազայի խնդիրը պաղեստինյան ժողովրդի շարունակական պայքարի և դիմադրության խորհրդանիշն է. Իրանի դեսպան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը կազմակերպվեց քննարկում՝ նվիրված Պաղեստինում, մասնավորապես Գազայի հատվածում տիրող իրավիճակին:

Քննարկմանը ներկա էին ՀՀ-ում Իրանի, Սիրիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Բրազիլիայի, Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպանները, ինչպես նաև իրանագետներ, փորձագետներ, քաղաքագետներ ու վերլուծաբաններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին իր խոսքում նշեց, որ քննարկման բուն թեման վերաբերում է մի խորը վերքի, որն ավելի քան յոթանասունհինգ տարի ցավ է պատճառում առաջադեմ մարդկությանը և մասնավորապես իսլամական աշխարհին:

OLD05012.jpg (960 KB)

«Պաղեստինն առանձին վերցրած ժողովրդի կամ ազգի խնդիր չէ, այն մի կողմից միջազգային իրավունքի ճնշման ու անտեսման, միջազգային կազմակերպությունների անարդյունավետ աշխատանքի նշան է, մյուս կողմից մարկանց հիմնարար իրավունքների պաշտպանությանը միտված պաղեստինյան ժողովրդի շարունակական պայքարի և դիմադրության խորհրդանիշն է: 1948 թվականից ի վեր պաղեստինցիների սերունդները տեղահանվել են ու սփռվել աշխարհի տարբեր կողմերում: Նրանց ժառանգությունը ոչ այլ ինչ է, քան տառապանք, տեղահանում, խոշտանգում և նահատակություն»,- ասաց Սոբհանին:

Դեսպանի խոսքով՝ տասնամյակներ շարունակ Պաղեստինի ճնշված ժողովրդի հողերի յուրացումը և նրանց պատմական ու քաղաքակրթական ինքնությունը փոխելուն ուղղված նպատակային ջանքերն աստիճանաբար կործանարար արդյունքներ բերեցին համաշխարհային խաղաղության, անվտանգության և մարդկության համար:

«Արևմուտքի երկակի քաղաքականությունը Պաղեստինի ժողովրդի հանդեպ այլ ելք չի թողել, քան դիմակայել օկուպացիային, ագրեսիային, յուրացմանը, բացահայտ ճնշումներին ու կոտորածին: Այս ողբերգությունները դեռ շարունակվում են ամենավատ դրսևորումներով, և մենք այսօր ականատես ենք լինում, թե ինչպես են ամբողջ աշխարհի աչքերի առաջ Գազայի անպաշտպան մարդկանց ենթարկում կոտորածի: Եթե որևէ մեկը կարող է լռել Գազայի աղետալի ցեղասպան պայմանների մասին, ուրեմն նա ոչինչ չգիտի մարդկայնության մասին: Ի՞նչ արդարացում կարող է ունենալ դպրոցների, հիվանդանոցների, անմեղ մարդկանց բնակարանների ռմբակոծումը: Գազայում այս ժամանակահատվածում սպանված երեխաների թվաքանակը ավելին է, քան Աֆղանստանում և Իրաքում մի քանի տարվա պատերազմի ու արյունահեղության ընթացքում զոհված երեխաների թվաքանակը: Պատերազմի վեց ամիսների ընթացքում սիոնիստական ռեժիմն այդ տարածքում իրականացրել է հանցագործության ու զանգվածային սպանության 2675 գործողություն, որոնց արդյունքում 37534 մարդ նահատակվել կամ անհետ կորել է, 75298 մարդ վիրավորվել»,- նշեց Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը:

OLD05078.jpg (982 KB)

Սոբհանին տեղեկացրեց, որ զոհվածներից 13430-ը երեխաներ են, 8900-ը կանայք, 634-ը բուժաշխատողներ, իսկ 132-ը լրագրողներ են: Ներկայումս 17000 պաղեստինցի երեխաներ կորցրել են ծնողներից մեկին կամ երկուսին: Տեղահանության պատճառով Գազայի բնակիչներից 700000 մարդ տառապում է վարակիչ հիվանդություններով:

«Գազայի դեմ սիոնիստական ռեժիմի հարձակման հետևանքով շուրջ երկու միլիոն մարդ տեղահանվել է: Տեղի մզկիթներից 217-ն ամբողջությամբ ավերվել են, իսկ 284-ը ենթարկվել մասնակի ավերածության: 200 հնագույն մշակութային կոթողներ ոչնչացվել են իսրայելցի զինվորականների կողմից: Սիոնիստական ռեժիմի թիրախում են հայտնվել նաև երեք եկեղեցիներ: Հարձակումների ժամանակ ամբողջապես ավերվել են 70000 բնակելի շենքեր: Մինչ այժմ ավելի քան 70000 տոննա պայթուցիկ նյութեր է կիրառվել Գազայի բնակչության դեմ: Այս ընթացքում շարքից դուրս է եկել 32 հիվանդանոց, 53 առողջապահական կենտրոն դադարեցրել է աշխատանքը, թիրախավորվել են 355 առողջապահական հաստատություններ ու շտապօգնության մեքենաներ»,- մանրամասնեց դիվանագետը:

Սոբհանիի բնութագրմամբ՝ Գազայի խնդիրը լոկ ՀԱՄԱՍ-ի խնդիրը չէ, այն Պաղեստինի էությունն է և արտահայտում է յոթանասունհինգ տարի շարունակ Իսրայելի ճնշումների տակ գտնվող ժողովրդի տառապանքն ու ցավը: Գազան, ըստ նրա, մեկ ամբողջության մի մասն է:

Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին
website by Sargssyan