Ձախողված հանդիպում Բրյուսելում

Բրյուսելում երեկ կայացած հանդիպումը մեծ հաշվով կարելի է ձախողված համարել հայկական կողմի համար։ Շաբաթներ շարունակ գործող իշխանությունը և մերձիշխանական արևմտամետները հանրության շրջանում ակնկալիքներ էին ձևավորում, թե Արևմուտքը լրջագույն քաղաքական և ռազմական երաշխիքներ է տալու Հայաստանին, ինչպես նաև զգալի գումար՝ Հայաստանի տնտեսական դիմակայունությունը բարձրացնելու համար։

4 տարում ընդամենը 270 միլիոն եվրո Եվրամիությունից և 65 միլիոն դոլոր ԱՄՆ-ից։ Քաղաքական և ռազմական երաշխիքներ ընդհանրապես գոյություն չունեն, ավելին՝ Եվրամիությունն անվտանգային երաշխիքներ էլ չի տրամադրում, ինչպես օրինակ արեցին Ուկրաինայի դեպքում, երբ առանձին պայմանագրեր կնքեցին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ՝ դառնալով Ուկրաինայի համար անվտանգային երաշխավոր։

Քաղաքական առումով Փաշինյանը ձախողված է, որքան էլ փորձի սոցիալական հարթակի իր էջում հանդիպման փաստը գնահատել որպես փայլուն։

Այս ձախողումը ազդելու է նաև Հայաստանում ներքաղաքական իրավիճակի՝ մասնավորապես «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշի վրա։

Փաշինյանն իր կուսակիցներին համոզել էր, որ լուրջ երաշխիքներ է ստանալու արևմուտքից, իսկ այժմ արդեն ՔՊ-ում հասկացել են, որ Արևմուտքը խաբել է իրենց և դրա հետևանքները չափազանց ծանր են լինելու։ Առաջիկայում ընդդիմությունը բողքի լայն ալիք է գումարելու և դրա համար ստարտային լավ պայմաններ ունեն։ Չի բացառվում, որ ՔՊ-ից էլ իսկական առնետավազք սկսվի։

Նելլի Երանոսյան

ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան
website by Sargssyan