Իրանը հրապարակել է այն հրթիռների ցանկը, որոնցով կարելի է հարվածել Իսրայելի թիրախներին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրանի պետական ISNA գործակալությունը հրապարակել է այն հրթիռների ցանկը, որոնց հեռահարությունը թույլ է տալիս հարվածել Իսրայելի թիրախներին։ Գործակալության հրապարակած ինֆոգրաֆիկայում ներկայացված են «Սաջիլ», «Խորրամշահր 4», «Էմադ», «Շահաբ 3», «Գադր», «Խեյբար Շեկան» և «Հաջ Քասեմ» բալիստիկ հրթիռները, ինչպես նաև «Պավե» և «Ֆաթթահ 2» թևավոր հրթիռները:

Ըստ ISNA-ի տրամադրած տեխնիկական բնութագրի՝ այդ հրթիռների հեռահարությունը տատանվում է 1,4 հազարից 2,5 հազար կմ-ի սահմանում, իսկ արագությունը՝ 6120 կմ/ժ-ից մինչև 17136 կմ/ժ:

«Սիոնիստական ռեժիմի (Իսրայել) հանցագործությունից հետո, որը Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքի վրա հարձակումն էր, Իրանի պատասխանը ծանր ստվեր կգցի Իսրայելի վրա»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Ապրիլի 1-ին իսրայելցի զինվորականները հարձակվել են Դամասկոսի դիվանագիտական թաղամասի վրա, որտեղ գտնվում է Իրանի հյուպատոսությունը։ Հյուպատոսությունն ամբողջությամբ ավերվել է. հարձակման հետևանքով զոհվել են իրանցի գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջա Ռահիմին, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հինգ սպա: Էբրահիմ Ռաիսին ասել է, որ հարվածի հեղինակներն ու հովանավորները «կպատժվեն մոջահեդների ձեռքով»։

Нет описания.
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է
website by Sargssyan