Արցախի հանձնումը դավաճանություն էր մեր երկրի ղեկավարության կողմից. Արշակ Կարապետյան

«Վախկոտ մարդը միայն կարող է իր ընդդիմախոսին այնպիսի վիճակի հասցնել, որ վերջինս այլևս չխոսի»։ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ Արշակ Կարապետյանն այսպես է գնահատում Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության քաղաքականությունը, նշում, որ գործող իշխանությունները տեղով վախկոտ են և այդ պատճառով էլ բռնաճնշումներ ու հետապնդումներ են իրականացնում իրենց ընդդիմախոսների դեմ։ «Համահայկական ճակատն», ըստ Արշակ Կարապետյանի, ասում է. «Վեշերդ հավաքիր և գնա, ո՜չ դու, ո՜չ կողքիդ քսերոքսները չեն կարողանում երկիր ղեկավարել։ Կողքինները չեն հասկանում, որ իրենք էլ պատասխանատվությունից չեն խուսափելու»: Արշակ Կարապետյանը հիշեցրել է, պապական խոսքը. «Պաշտոնը ուրիշի ձի է, այսօր դու ես քշում, վաղը ուրիշը կքշի…», և վաղը գործող իշխանությունների ներկայացուցիչների հետ ավելի վատ են վարվելու։

Մասնավորապես անդրադառնալով բանակում ստեղծված իրավիճակին՝ Կարապետյանը նշում է, թե Նիկոլ Փաշինյանը հրամանատարներին բանավոր հրաման է տալիս ինչ-որ ապօրինություն կատարելու, ապա հրաժարվում, որ հրաման է տվել, և բազմավաստակ զինվորականներին կալանավորում ու դատապարտում են։ Արցախի հանձնման մասին խոսելով՝ «Համահայկական ճակատը» շարժման առաջնորդը նշում է, որ իր տեղեկություններով՝ մոտ 5 միլիարդ դոլարի զինամթերք է թողնվել Արցախում։ «Արցախի հանձնումը դավաճանություն էր մեր երկրի ղեկավարության կողմից։ Պատկերացրեք արցախցիների վիճակը, որ չորս կողմից շրջապատված էին, ու Հայաստանի ղեկավարն ասում է՝ դա ձեր հողը չէ»,- նշել է գեներալ Կարապետյանը, և հիշեցրել, որ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ Արցախի հարցը լուծելու են հանրային քվեարկությամբ, սակայն ոչինչ չի արել, խաբել է ժողովրդին և արցախցիներին և բոլորիս։ Ըստ Արշակ Կարապետյանի՝ պատմությունը կրկնվում է, բայց իրենց քաղաքական ուժն ամեն ինչ անելու է, որպեսզի շատ բան փոխվի, իսկ բանակում իրավիճակ փոխելու համար առաջնահերթ պիտի գործող իշխանությունները հեռանան։ «Բանակում պետք է ծառայեն և պաշտոններ զբաղեցնեն կրթված, փորձառու սպաներ՝ սկսած պաշտպանության նախարարից, վերջացրած լեյտենանտով։ Միայն այդ պայմաններում կարող ենք ունենալ նորմալ և հզոր բանակ»,- ասում է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։

Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին
website by Sargssyan