Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը»

Երեկ գիշերը Մերձավոր Արևելքը մոտ էր ընդհուպ լայնածավալ պատերազմի, ու բացառապես կողմերի շրջահայեցության շնորհիվ վերջին պահին հնարավոր եղավ խուսափել, առայժմ, երրորդ համաշխարհային պատերազմից։

Իրանը, նշենք, Դամասկոսում հյուպատոսության շենքի վրա իսրայելական հարվածից հետո պատասխան հարված է հասցրել Իսրաելին՝ մոտ 330 անօդաչուներ, բալիստիկ և թևավոր հրթիռներ արձակելով Իսրայելի ուղղությամբ, հիմնական մասով սեփական տարածքից, ինչը պատմության ընթացքում առաջին անգամ էր։ Իսրայելին օգնության են եկել արևմտյան դաշնակիցները՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, ինչպես և հարևան Հորդանանը, որն Իսրայելին աջակցելու համար արդեն իսկ հայտնվել է արաբական աշխարհի քննադատության տակ։ Հաջողվել է խոցել իրանական հրթիռների և անօդաչուների մեծ մասը, ըստ էության Իսրայելը չնչին կորուստներ է կրել։

Տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներն ու կազմակերպությունները իրենց դիրքորոշումն են հայտնել կատարվածի վերաբերյալ, կողմերին կոչ արել զսպվածության, կամ էլ ներկայացել իրենց պատկերացումը թե որ կողմն է ավելի ճիշտ այս հակամարտության մեջ։ Եվ այս իրավիճակում, իհարկե, տարօրինակ էր Հայաստանի գործող իշխանությունների պահվածքը: Փաշինյանն առանձնապես ոչինչ չարեց՝ ֆեյսբուքյան իր էջում օրերս Ազգային ժողովում ունեցած ելույթից ընդամենը մի կտոր դնելով, ուր հայտարարում է, թե ցանկանում են Հայաստանը դուրս բերել աշխարհաքաղաքական մրցակցությունից։ Այն , որ նման ցանկությունը, այն էլ այսպիսի թեժ տարածաշրջանում առնվազն անհեթեթ և անլուրջ է, որևէ մեկին բացատրելու կարիք չկա։ Փաստացի, Հայաստանի Հանրապետությունը, գտնվելով աշխարհի ամենաթեժ տարածաշրջաններից մեկում, իրեն պահում է գլուխը հողի մեջ թաղած ջայլամի պես, իսկ թե նման դեպքերում ի՞նչ է լինում ջայլամի հետ, կարծում ենք հայտնի է յուրաքանչյուրին։

Նույն պահվածքն է նաև Սահմանադրության պարագայում: Քարոզչական մեծ աղմուկ բարձրացնելուց հետո Հայաստանի գործող իշխանությունները որոշել են առժամանակ հրաժարվել նոր սահմանադրության ընդունումից և սպասել համեմատաբար ավելի հարմար պահի։ Փաշինյանը, նոր սահմանադրության մասին հայտարարելով, ցանկանում էր հանրաքվե անցկացնել և նոր սահամանադրություն ընդունել, որտեղ հաշվի էին առնվելու թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները, այն է՝ գործող սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագիրը, որով ամրագրված է թե՛ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, թե՛ ցեղասպանության միջազգային դատապարտման պարտավորությունը։ Ընդ որում, Փաշինյանը ցանկանում էր հանրաքվեն անցկացնել խոորհրդարանական արտահերթ ընտրությունների հետ՝ հասկանալով, որ սահմանադրության ընդունման համար անհրաժեշտ 50+1 % մասնակցությունն այլ տարբերակով հնարավոր չէ ապահովել։ Վերջին շրջանում կատարված հարցումները, այդ թվում նաև իշխանության ներքին հարցումները, ցույց են տալիս, որ գործող իշխանությունները ծանր վիճակում են հայտնվել։ Փաշինյանական իշխանությունը պարզապես չունի անհրաժեշտ հնարավորություն, անգամ վարչական, ֆինանասական, քրեական ռեսուրսները չարաշահելով հաղթանակի հասնելու համար։ Փաշինյանը չի կարող նույնիսկ կոալիցիա կազմել հնարավոր արևմտամետ դաշինքի աջակցության արդյունքում, ուստի առայժմ որոշել են սպասել մինչև սեպտեմբեր, փորձել բարձրացնել գործող իշխանությունների վարկանիշը և միայն այդ պարագայում գնալ արտահերթ ընտրությունների և նոր սահմանադրության հանրաքվեի։ Ի դեպ, ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նման զարգացմանը կողմ են նաև Թուրքիան և Ադրբեջանը։ Նախկինում Ադրբեջանի բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում նախագահ Ալիևը, մի քանի անգամ պնդել են Հայաստանի սահամանադրությունը փոխելու պահանջը։ Վերջին շրջանում նման պահանջներ գրեթե չեն հնչել։

Աննա Մուրադյան

 
ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել
website by Sargssyan