«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին

Շաբաթներ առաջ հայտնի դարձավ հայկական բանկերի կողմից «Միր» ռուսական վճարային քարտերի սպասարկումը դադարեցնելու մասին։ Մինչև այս հայտարարությունը Հայաստանում «Միր» քարտի ծառայություններից օգտվում էր թոշակառուների մեկ հինգերորդը։ Ըստ վիճակագրական պետական կոմիտեի՝ Հայաստանում թոշակառուների թիվը մոտ 488 հազար է։

«ՎՏԲ Հայաստան» բանկում «Միր» քարտերով թոշակ ստանում էր 113 հազար թոշակառու, իսկ բանկերի կողմից նման որոշում ընդունելուց հետո նրանց թիվը կտրուկ նվազել է մինչև 84 հազար և, ըստ փորձագետների, այս ցուցանիշը էլի կնվազի։

Բանն այն է, որ «Միր» քարտերով թոշակառուների համար հարմար էր օգտագործել ընդամենը մեկ քարտ, ոչ միայն թոշակները ստանալու, այլ նաև արտերկրից, մասնավորապես՝ Ռուսաստանից տրանսֆերներ ստանալու համար։

Թեպետ «ՎՏԲ Հայաստան» բանկում այսօր էլ «Միր» քարտերով հնարավոր է թոշակ ստանալ, բանկերի կայացրած որոշումից հետո Հայաստանի իշխանություներն էլի մի ներքին որոշում են կայացրել, որը լրջորեն խփում է թոշակառուների գրպանին։

Մասնավորապես, թոշակառուներն այլևս չեն կարողանալու «Միր» քարտերով պետությունից ստանալ իրենց կենսաթոշակի մինչև 10%-ի չափով վերադարձը (քեշբեկը), և հենց սա է հիմնական պատճառը, որ թոշակառուները տասնյակ հազարներով հրաժարվում են «Միր» քարտերից։

Եթե բոլոր բանկերի դեպքում հնարավոր էր ասել, որ խնդիրը ամերիկյան պատժամիջոցներն են, և յուրաքանչյուր բանկ ինքն է որոշում, թե ինչպես վարվի, ապա այս դեպքում հստակ գործ ունենք քաղաքական բաղադրիչի հետ։

Անուշ Մովսիսյան

Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters
website by Sargssyan