Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ

Նախօրեին Ոսկեպարում և Տավուշի մարզի մյուս գյուղերում Նիկոլ Փաշինյանի հանդիպումներից հետո ակնհայտ էր, որ գործող իշխանությունը փորձում է կրկին մոլորեցնել այդ գյուղերի դյուրահավատ բնակիչներին և խաբելով առաջ տանել սեփական նարատիվներն ու ցանկությունները։

Պարզվում է՝ Փաշինյանը Ոսկեպարում մի բան է խոսել, Կիրանցում և Բերքաբերում՝ մեկ այլ, լրիվ հակառակն ասել։ Մի գյուղում գյուղացիներին ասել է,որ Բերքաբերի մի կտորը՝ 850 հեկտար հողը, փոխարինելու են Ոսկեպարի ներքին հատվածով, իսկ հակառակորդը գետից այս կողմ չի անցնի։

Բերքաբերում էլ ասել է. «Դուք ձեր հողի տերն եք, ոչ մի զիջում չի լինելու»։

Պահեստազորի գնդապետ, Ոսկեպարում բնակվող Միհրան Մախսուդյանի խոսքով՝ իրենց համար հիմա անհասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանի ո՞ր ասածն է ավելի ճշմարիտ։ Ինչպես սովորաբար լինում է գործող իշխանությունների դեպքում, Փաշինյանը կարող է երկու գյուղերի գյուղացիներին տարբեր բաներ ասելով երկու դեպքում էլ ստել։

Իրականն այն է, թե նա ինչ է պայմանավորվել ադրբեջանական կողմի հետ։ Ըստ էության, հաշվի առնելով Ոսկեպարում և Տավուշի այլ գյուղերում սկիզբ առնող ընդդիմադիր լայն շարժումը, գործող իշխանությունները փորձում են առժամանակ հանգստացնել իրավիճակը, ըստ ամենայնի՝ պայմանավորվածության հանգելով նաև Ադրբեջանի հետ։ Փափուկ բարձ են դնում գյուղացիների գլխի տակ՝ սեփական ծրագրերն առաջ տանելու և ինչ-որ պահի Տավուշի բնակչությանը պարզապես փաստի առաջ կանգնեցնելու համար։

Ընդամենը մեկ օրվա ընթացքում երկու տարբեր բան հայտարարելը Փաշինյանի դեպքում ամենևին անսպասելի չէ։ Նա բազմիցս ապացուցել է, որ կարող է խաբել, ստել և կեղծել՝ հանուն սեփական իշխանության պահպանման։

Թամարա Վիրաբյան

Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը
website by Sargssyan