Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից

Հայաստանի կառավարության շենքում երեկ տեղի է ունեցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպումը Տավուշի մարզի մի քանի վարչական շրջանների ղեկավարների և գյուղացիների հետ: Հանդիպումը, որը տևել է 3 ժամ, թերևս առանձնակի արդյունքներ չի ունեցել, քանի որ տեղեկություն հայտնվեց, որ Տավուշից ժամանածների հետ առանձին հանդիպում է ունեցել նաև Նիկոլ Փաշինյանը։

Ո՛չ Մհեր Գրիգորյանի, ո՛չ էլ Փաշինյանի հանդիպումների վերաբերյալ իշխանությունները պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել, չեն հայտնել, թե ինչ են քննարկել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խոսակցությունը բավական ծանր է եղել։ Փաշինյանն ու Գրիգորյանը հայտարարել են, որ որևէ կերպ սահմանազատման գործընթացը կասեցնելու հնարավորութուն չկա, իսկ բողոքի ակցիաները սպառնում են նոր պատերազմի պատճառ դառնալ։

Հայտնի չէ, թե ինչ են պատասխանել ժամանած տավուշցիները, որոնք շատ դժգոհ են եղել իշխանության հայտարարություններից։ Ըստ ամենայնի, նրանք այսօր հանդիպման վերաբերյալ մանրամասներ կհայտնեն Կիրանցում և Ոսկեպարում արդեն 5-րդ օրը բողոքի ակցիաներ իրականացնող և միջպետական մայրուղին փակած հայրենակիցներին։

Իսկ մինչ այդ ճանապարհները փակ են պահվում, մարդիկ այս գիշեր ևս գիշերել են ճանապարհին, խարույկներ են վառել, փորձում են ակտիվացնել պայքարը հանուն Տավուշի 4 գյուղերի և Հայաստանի Հանրապետության։

Փոխվարչապետի գրասենյակը երեկ նաև հայտարարել է, թե Ոսկեպարի եկեկղեցին Ադրբեջանին չի հանձնվելու, մնալու է Հայաստանի տարածքում: Սա էլ, իհարկե, մասամբ է ճիշտ։ Սահմանազատումից հետո Ոսկեպարի եկեղեցուց մինչև Ադրբեջանական սահման մնալու է ընդամենը 10-20 մետր, ինչը գործնականում անհնար է դարձնելու եկեղեցի գնալու հնարավորությունը։

ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան
website by Sargssyan