Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան

Տեղական հանրաքվե
Հարգելի քաղաքացիներ եվ Կիրանցի բնակիչներ։ Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում տեղական հանրաքվեի մասին օրենքի դրույթներ։ Ուշադիր կարդացեք եվ գնացեք տեղական հանրաքվեի։ Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին, օգտվեք մեր երկրի օրենսդրության հնարավոր լուծումներից։ Հիշեք, որ տեղական հանրաքվեի որոշումը կարող է բեկանել միայն տեղական հաջորդ հանրաքվեն։ Հիմա ուշադիր կարդացեք օրենքի դրույթները։
Հոդված 4. Տ եղական հանրաքվեի դրվող հարցերը
1. Տեղական հանրաքվեի կարող են դրվել տվյալ համայնքի բնակիչների համայնքային նշանակության հանրային
հարցերը, բացառությամբ՝
1) մարդու և քաղաքացու իրավունքներին, ազատություններին ու պարտականություններին, դրանց իրականացումն
ապահովող սահմանադրական երաշխիքների վերացմանը կամ սահմանափակմանը վերաբերող հարցերի.
2) պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորություններին առնչվող
հարցերի.
3) համայնքի ղեկավարի աշխատակազմի ձևավորմանը վերաբերող հարցերի.
4) համայնքի բյուջեի ընդունման կամ փոփոխման, ինչպես նաև համայնքի ֆինանսական պարտավորությունների
կատարման կամ փոփոխման մասին հարցերի.
5) համայնքի սեփականության օտարման մասին հարցերի.
6) բնակչության պաշտպանության, առողջությունն ու անվտանգությունն ապահովող արտակարգ և շտապ
միջոցառումներ ձեռնարկելու մասին հարցերի.
7) պատմության, մշակույթի, բնության հուշարձաններին և արգելանոցներին վնաս հասցնող հարցերի.
տեղական հարկերին, տուրքերին, վճարներին վերաբերող հարցերի.
9) միջհամայնքային միավորումներ ստեղծելու վերաբերյալ հարցերի.
10) այն հարցերը, որոնք արդեն իսկ դրվել են տեղական հանրաքվեի նախորդ մեկ տարվա ընթացքում և
նույնաբովանդակ են:
1.1. Կառավարության կողմից համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական
նախաձեռնության դեպքում համապատասխան համայնքների բնակիչները համայնքների միավորման կամ բաժանման
հարցով կարող են նախաձեռնել տեղական հանրաքվե: Համայնքի միավորման կամ բաժանման հարցով անցկացված
տեղական հանրաքվեի արդյունքները կրում են խորհրդատվական բնույթ:
2. Տեղական հանրաքվեով ընդունված ակտը կարող է փոփոխվել միայն տեղական հանրաքվեով
 
Հրայր Կամենդատյանի ՖԲ էջից
ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել
website by Sargssyan