«Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ

Քիչ առաջ Past.am-ին հայտնի դարձավ, որ մաքսային մարմինները Միհրան Պողոսյանի հետ առնչություն ունեցող անձանց ընկերությունների ներկրած բանանի արկղերը շարել են արևի տակ` իբր ստուգելու նպատակով, սակայն նպատակը առավել քան ակնհայտ է` փչացնել ամբողջ խմբաքանակը, պատճառել խոշոր նյութական վնաս, խոչընդոտել քաղաքականապես ակտիվացած Պողոսյանի գործունեությանը։

Երեկ էլ մամուլում հավաստի տեղեկություններ էին շրջանառվել, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները խուզարկություններ են իրականացնում Միհրան Պողոսյանի Հայոց համազգային միասնություն կուսակցության գրասենյակում և նրա հետ առնչություն ունեցող կազմակերպություններում: Առանց որևէ բացատրության առգրավվում են տեխնիկան ու համակարգիչները:

Ավելին, հայտնի դարձավ, որ կազմակերպություններից մեկի տնօրենը ձերբակալվել է:

Իշխանությունների այս «ակտիվությունը» կապված է Միհրան Պողոսյանի քաղաքական գործունեության, մասնավորապես՝ վերջին օրերին նրա կոչով կազմակերպված քաղաքացիական անհնազանդության գործողությունների հետ, որոնց մասնակցեցին մեծ թվով համակիրներ ու համաքաղաքացիներ:

 

ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել
website by Sargssyan