Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այս օրերին բոլորը իրար հարցնում են. ի՞նչ է լինելու, ու՞ր կտանի շարժումը։ Շատերը հարցնում են՝ իրենց անձնական անելիքը կամ դիրքորոշումը պլանավորելու համար. սա էլ է նորմալ։ Փորձեմ պատասխանել։
Վերջին զարգացումները մեզ կանգնեցրել են ընտրության առաջ, որից ոչ ոք չի կարողանալու խուսափել, ինչքան էլ, բնավորության համաձայն, փորձեն անձայն ու անտեսանելի մնալ։ Իսկական ընտրությունը սկսված է, և այդ ընտրության համար ո´չ ԿԸՀ է պետք, ոչ՝ ընտրատեղամասեր։
Քվեաթերթիկում մի քանի պարզ-հստակ հարց է.
1. Պետությունը պահո՞ւմ ենք, թե՞ ոչ
2. Մնում ենք մա՞րդ, թե՞ վերածվում ենք անողնաշար անասունի
3. Այս պատմական ընտրության պահին որտե՞ղ եմ ես՝ ամեն մեկս անձնապես։
Այս ձևակերպումները քաղաքական չեն։ Սրանք արժեհամակարգային են, և հենց սրանով է անխուսափելի այս պատմական ընտրությունը։
Այս իշխանության հակաթույնը ներքին հաշտությունն է
Այս շարժումը Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին չէ, այլ՝ Հայաստանի ներքին կյանքի։ Սա ոչ հակաթուրքական, ոչ հակաադրբեջանական, ոչ հակաարևմտյան, ոչ հակառուսական շարժում է. սա Հայաստանի ներքին կառուցվածքի, Հայաստանի՝ որպես կենսունակ պետություն վերականգնման շարժում է։ Երբ ասում են, որ սա «ճշմարտության շարժում է», պետք է հասկանալ, որ դա պաթետիկ բառակապակցություն չէ, պետք է հասկանալ հարցի անատոմիան։ Սա Կիրանցի կամ քարտեզների մասին չէ։ Մարդիկ հոգնել են անդադար ստից, կեղծիքից, պատերազմի սպառնալիքի տակ արվող պետական խուլիգանությունից։ Հետևաբար այս շարժումը չի կարող լոկալիզացվել մեկ գյուղում կամ մարզում։ Բոլոր սոցիալական շերտերն ու բոլորն անհատապես առաջիկայում այս կամ այն չափով ներգրավվելու են, որովհետև ներքին սուտը, կեղտն ամենուր է, մեր պետության ամեն միլիմետրի մեջ։
Ի՞նչ տեխնիկական լուծումներ կստանա շարժումը և ե՞րբ. սա հարցի քաղաքական կողմն է, որի շուրջ պետք է սկսել ակտիվ քննարկումները և ճիշտ լուծումների փնտրտուքը։
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում, և միշտ որպես դիտորդ են նայում պրոցեսներին։
Ընդամենը հիշեք, թե Դեր Զորի ճանապարհին, որքան հարուստ, կրթված, իբր ապահով, իբր կապեր ունեցող, իբր դրսում գույք ունեցող, իբր «քաղաքականությամբ չզբաղվող» է զոհվել։ Հավատացեք, բան չի փոխվել. կա´մ անհատապես մորթվելու ենք, կամ՝ ուս-ուսի տված ապրելու։ Այնպես որ ընտրությունը մերն է։ Եկեղեցին ու հանրային նոր շերտը պետք է տանեն ներհանրային հաշտության, որի տրամաբանական հանգրվանը պետք է լինի նոր կառավարության ձևավորումը՝ իր հստակ առաքելությամբ։ Այդ առաքելությունն է դեէսկալացիան՝ երկրի ներսում և երկրի սահմաններին։ Հետո կլինեն բնականոն, հանդարտ քաղաքական պրոցեսներ։

ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել
website by Sargssyan