Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Ընդհանրապես, դպրոցում մի առարկա կա, որը չսովորելը հետագայում հանգեցնում է լուրջ խնդիրների, իսկ պետական կառավարման համակարգում՝ երբեմն ողբերգության։
 
Դա մաթեմատիկան է։ Մաթեմատիկան միակ առարկան է, որի ժամանակ խնդիր է լուծվում, և եթե այդ խնդիրը չես լուծում, ուրեմն չես տիրապետում այդ առարկային։
 
Ցանկացած ոլորտում խնդիր լուծելը պահանջում է մաթեմատիկական մտածողություն, հակառակ պարագայում խնդրի լուծումը հանգեցնում է նորանոր խնդիրների։
 
Ահա այս պատճառով է նաև, որ իշխանության մեջ որոշում կայացնողները կատարում են անհասկանալի քայլեր՝ անհասկանալի հետևանքներով:
 
Այս պահին ամենակարևոր օրինակը՝ սահմանագծումը և սահմանազատումը։
Ցանկացած տարածքի մակերես հայտնի է լինում, երբ հայտնի է այդ տարածքի պարագիծը, այս դեպքում սահմանը։ Հիմա, երբ իշխանությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքը 29,743 քառ․ կմ է, ապա պետք է հայտնի լինի այն սահմանը (պարագիծը), որից ներս գտնվող տարածքը չափելի է, և այդ չափը 29,743 քառ․ կմ է։
 
Հետևաբար, երբ այդ պարագծի մի մասն ես գծում, հետո այդ 29,743 քառ․ կմ ստանալու համար կարող է պարզվել, որ մնացած գիծը պետք է այլ ձև գծել։ Ավելի պարզ, կարող է ստացվել այնպես, որ մաս-մաս գծելու արդյունքում վերջում ունենալու ենք այլ մակերես, և պետք լինի գիծը փոխել։
 
Եվ ահա, այս պարզ մաթեմատիկական ճշմարտությունն է, որ մակերես ստանալու համար պետք է գիծը միանգամից գծել, այսինքն՝ պետք է սահմանագծումը և սահմանազատումը անել միանգամից։
 
Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը
website by Sargssyan