Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան

ՀՀ-ում տապալված է իրավակարգը, սահմնադրական կարգը նաև այն պատճառով, որ Դատախազությունն իր տեղում չի գտնվում: Այս իրավիճակում վաղուց արդեն Դատախազությունը քրեական վարույթ պետք  է հարուցած լիներ, դա չպետք է անեին քաղաքացիները:  Սահմանազատումն ու սահմանագծումը արվում են ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին հակասող ձևով: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, Գլխավոր Դատախազության շենքի մոտ «Հայաքվե» նախաձեռնության իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ ասաց  Մենուա Սողոմոնյանը:

«Մեկմու կես տարի առաջ առերևույթ պետական դավաճանության մասին հաղորդում է ներկայացվել, բայց պատշաճ քննություն չի ընթացել, պատճառն այն է, որ այս կառույցը ղեկավարող անձը՝ Աննա Վարդապետյանը քաղաքականացված է»,-ասաց նա՝ հավելելով, որ երբ ՀՀ պետական շահերին ի վնաս ակնհայտ գործողություններ են կատարվում, և դրանք արձանագրվում են լրատվամիջոցների կողմից, սակայն  ոչ մի գործողություն չի նախաձեռնվում, դա խոսում է նրա մասին, որ պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը: 

«Ժամեր առաջ Աննա Վարդապետյանը, որը մինչ այս պաշտոն զբաղեցնելը եղել է Նիկոլ Փաշինյանի օգնականը, արել է հայտարարություն, որտեղ ասել է, որ պատերազմում մեր պարտության պատճառներից մեկն էլ այն է , որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են արել որոշ երկրներում»,-նշեց «Հայաքվե» նախաձեռնության անդամը՝ շեշտելով, որ դա քաղաքական քայլ է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաքվե» նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացնում գլխավոր դատախազության շենքի դիմաց:

Նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Մենուա Սողոմոնյանի հետ միասին այսօր՝մայիսի 3-ին,  հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն:

Հիշեցնենք,  որ մայիսի 2-ին՝ վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում, ոստիկանության մեծ ուժեր էին ժամանել Կիրանց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման էին ենթարկել ճանապարհը փակած բնակիչներին, այդ թվում անչափահասների:

Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի
website by Sargssyan