Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տավուշում սկսված սահմանազատման գործընթացը, Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելը և Հայաստանի կողմից միակողմանի զիջումների շարունակականությունը պատճառ դարձան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման սկզբնավորման համար։ Շարժման նպատակը, թերևս, պարզ է՝ կանգնեցնել և հետ շրջել նորանոր զիջումներ կատարելու և կապիտուլացվելու անիվը։ Եվ, ահա, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան, որպեսզի ՀՀ իշխանություններին ներկայացնեն իրենց պահանջները։ Հիմա շատ է քննարկվում այն հարցը, թե կոնկրետ ինչ դրսևորումներ է ունենալու շարժման ծավալումն արդեն Երևանում։ 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմից հետո ականատես ենք եղել բազմաթիվ ցույցերի, երթերի ու շարժումների, որոնք իշխանափոխության նպատակ ունեին, սակայն այդպես էլ հստակ արդյունք չունեցան։

Արդյունքում Փաշինյանի իշխանությունը «Խաղաղության օրակարգի» անվան տակ հնարավորություն ստացավ շարունակել իր զիջողական քաղաքականությունը։ Այս իրողությունը վկայում է այն մասին, որ ներկայում ծավալվող շարժումը պետք է տարբերվի նախորդ բողոքի գործողություններից։ Այսօր հասարակությունը խոր հիասթափության, կարելի է ասել՝ նաև հուսահատության մեջ է ընկղմված, ուստի կարևոր է, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հանրությանը չտանի նոր հիասթափության։ Դրա համար անհրաժեշտ է ունենալ հստակ ու իրագործելի օրակարգ, կոնկրետ սցենարներ ու գործողություններ նախատեսվեն, թե ինչ է լինելու այն դեպքում, եթե շարժման պահանջները չկատարվեն։ Ու, ընդհանրապես, կարևոր է, որ իշխանությունը մանևրելու տեղ չունենա և ուժեղ հանրային ճնշման տակ լինի, որպեսզի ուղղակի ի վիճակի չլինի կատարել հակառակորդի պահանջները։

Այդ ընթացքում կարևոր է ցույց տալ, որ կատարվող զիջումները լեգիտիմ չեն, քանի որ իշխանությունները վաղուց այլևս չունեն հանրային վստահություն։ Մյուս առանցքային խնդիրն այն է, որ համապատասխան դաշտ ձևավորվի հանրության լայն շրջանակների համախմբման համար, իսկ դրա համար անհրաժեշտ է խուսափել ատելության մթնոլորտի բորբոքումից, մի ճանապարհ, որի ուղղությամբ շարժվում են իշխանությունները։ 2018 թվականին Փաշինյանի ղեկավարած շարժումն իշխանության եկավ կոնկրետ ատելության վրա հիմնվելով՝ սև ժապավեններով, դագաղներով և մահ ու ավեր սփռեց։ Իսկ հայհոյանքն ու մյուս արատավոր երևույթները ներքաղաքական կյանքում օրինաչափություն դարձան։ Հիմա եկել է ժամանակը՝ վերջ տալու հասարակության տարբեր հատվածների միջև բաժանարար գծեր անցկացնելու և ատելություն գեներացնելու արգահատելի գործելակերպին։

Ու այս հարցում կարևոր է՝ տուրք չտալ էմոցիաներին, ծայրահեղության հասնող էյֆորիային, քանի որ իշխանությունների գործելակերպը, ինչպես նշեցինք, շատ պարզ է։ Նրանք արդեն իսկ փորձում են ամեն կերպ ցեխ շպրտել շարժման վրա, անվանարկել, կեղծ տեղեկությունների միջոցով պիտակավորել երթի մասնակիցներին, փոխադարձ մեղադրանքների դաշտ ստեղծել ու ատելություն սփռել։ Այս իմաստով եկեղեցին մեծ դերակատարություն կարող է ունենալ, քանի որ այս համահայկական կառույցը ընդունելի է բոլորի կողմից։ Ու պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ պատմության ամենաբարդ իրավիճակներում՝ նույնիսկ պետականության բացակայության պայմաններում, հենց եկեղեցին է, որ համախմբել ու խթան է հաղորդել հայ ժողովրդի պայքարին։

Ու, ի տարբերություն քաղաքական ուժերի, եկեղեցին չի ձգտում իշխանության հասնել, եկեղեցու խնդիրը հասարակ իշխանափոխությունից ավելի վեր է։ Արդյունքում ստեղծվում է այնպիսի միջավայր, որ գործընթացի ծավալման ընթացքում տարբեր քաղաքական միավորներ՝ նույնիսկ միմյանց հակադիր գաղափարախոսություններով, միաժամանակ կարող են միանալ շարժմանը։ Բայց պետք է նկատի ունենալ, որ որոշ ուժեր կարող են գործուղվել, որպեսզի սեփականացնեն շարժումը կամ էլ փորձեն պղտոր ջրում ձուկ որսալ։ Բացառված չեն նաև տարբեր տեսակի սադրանքները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի. ՆԳՆ «Կան մարդիկ ում ներկայությունը ժպտալու առիթ է». Էվա Խաչատրյանի լուսանկարները Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ Ծառուկյան Կիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն անցավ գործողությունների․ Տեսանյութ Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա Սողոմոնյան Սևանա լճի մակարդակը բարձրացել է 5 սմ-ով Հայտնի է Ռաիսիի ու Աբդոլլահիանի հուղարկավորության օրը Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե Թանդիլյան Ի՞նչ կփոխի Իրանի նախագահի մաhը տարածաշրջանում «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն Մանվելյան Փրկարարները նույնականացրել են Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի զոհերի դիերը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենք Նիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են Ժիրոնդայում Իրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար
website by Sargssyan