Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարը

Անցյալ տարի Գերմանիայի իշխանությունները սկսեցին պատշգամբներում արևային մարտկոցներ տեղադրելու կանոնների մեղմացման գործընթացը, գրում է 3dnews.ru-ն: Սակայն մինչ այդ էլ Գերմանիան եվրոպական այն երկիրն էր, որտեղ բնակելի շենքերի պատշգամբների արևային մարտկոցներն առավել տարածված էին։ Դրան հանգեցրեց պարզ և հասկանալի սարքավորումների ստեղծումը՝ առանց պրոֆեսիոնալ տեղադրման և միացումների անհրաժեշտության:

Բնակելի շենքերի պատշգամբներում արևային մարտկոցների տեղադրումը ֆոտոգալվանային սարքերի համար ցանկացած մակերես օգտագործելու լայնածավալ ծրագրի մի մասն է: Մինչև վերջերս բազմաբնակարան շենքերի բնակիչները զրկված էին էլեկտրաէներգիայի վարձը նվազեցնելու համար արևային էներգիան օգտագործելու առավելությունից։ Տանիքների վրա արևային մինի ֆերմաների տեղադրումը պահանջում էր բոլոր բնակիչների հավանությունը, ինչպես նաև որակավորված տեղադրողների ծառայություններ:

Տանիքներին արևային մարտկոցներ տեղադրելիս պետք է հաշվի առնվի նաև շենքերի ծանրաբեռնվածությունը, ստվերը և ճարտարապետական արժեքը: Ուստի պատշգամբները փրկություն են դարձել էներգետիկ անցմանը մասնակցել ցանկացողների համար։

SolarPower Europe ասոցիացիայի տվյալներով Գերմանիայում տեղադրված են ավելի քան 400,000 արևային համակարգեր, որոնց մեծ մասը պատշգամբային տարբերակներ են։ Այսօր մեկ պատշգամբում տեղադրելու համար թույլատրված վահանակների թիվը սահմանափակ է, սակայն իշխանությունները նախատեսում են այն ավելացնել, ինչը միայն կխթանի նման լուծումների նկատմամբ հետաքրքրությունը, քանի որ ավելացնելը միշտ ավելի հեշտ է, քան զրոյից ինչ-որ բան ստեղծելը: Այնուամենայնիվ, նույնիսկ առանց այդ թարմացման, Գերմանիայում պատշգամբներում տեղադրվող արևային մարտկոցների թիվն արագորեն աճում է և միայն 2024 թվականի առաջին եռամսյակում ավելացել է 50 հազար համակարգով:

SolarPower Europe-ի փոխանցմամբ Գերմանիայում պատշգամբների վրա տեղադրվել են մոտ 200 ՄՎտ ընդհանուր հզորությամբ արևային մարտկոցներ։ Միաժամանակ բնակելի շենքերի տանիքներին տեղադրվում են 16 ԳՎտ հզորության պանելներ։ Պատշգամբների ֆոտոգալվանները կազմում են բնակելի արևային հզորության մոտավորապես 10 %-ը, թեև տեղադրման պարզեցված ընթացակարգերը խոստանում են արագորեն ավելացնել դրանց մասնաբաժինը: Օգնում են նաև սուբսիդիաները։ Օրինակ պատշգամբի ֆոտովոլտային համակարգ տեղադրել ցանկացողներին առաջարկվում է մինչև 500 եվրո։ Տեխնոլոգիան ինքնածախսածածկվում է մոտ երեք տարում, և եթե մարտկոցն աշխատի նախատեսված 20 տարին, ապա այն կվճարի իր գնի բազմապատիկը:

Որոշ մտահոգություններ են առաջանում պատշգամբների վրա վահանակներ տեղադրելու անվտանգության տեսանկյունից. 10-րդ հարկից 25 կգ-անոց պանելի ընկնելը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ: Բայց միևնույն ժամանակ տեխնոլոգիաները կատարելագործվում են, և պատշգամբներում մարտկոցներ տեղադրելու համար «հավաքիր ինքդ» փաթեթներն ավելի հեշտ ու հուսալի են դառնում:

Գերմանիայի փորձը պատշգամբների արևային վահանակների շահագործման հարցում արդեն պատրաստվում են ընդունել Ավստրիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Լեհաստանում և Լյուքսեմբուրգում: Նույն ուղղությամբ է շարժվում նաև Իսպանիան, բայց առայժմ գործը վերջնագծին չի հասել։ Բելգիայում, ընդհակառակը, քաղաքացիներին արգելել են արևային մարտկոցները միացնել իրենց տնային ցանցին վախենալով էներգիայի անվերահսկելի ալիքներից։ Վերլուծաբանները կարծում են, որ դա չափազանցված է: Պատշգամբների արևային մարտկոցների ներդրումն էներգետիկ բալանսում այնքան փոքր է, որ դա որևէ ազդեցություն չի ունենա բաշխիչ ցանցում էներգիայի տատանումների վրա։

Գերմանիայի իշխանությունների պլանների համաձայն մինչև 2030 թվականը արևային էներգիան կապահովի երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի առնվազն 80 %-ը։ Սակայն առայժմ երկու ակնառու խնդիր մնում է իշխանությունների լիազորություններից դուրս՝ Գերմանիայում կամ ԵՄ-ում արևային մարտկոցների արտադրությունը, ինչպես նաև օգտագործված վահանակների ուտիլիզացիան:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)
website by Sargssyan