Աստված իր սուրբ կառույցի սպասավորներից լավագույնին իր կամքով ուղղորդել է, որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանը և քաղաքական սոդոմին. Կամենդատյան

Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ամեն ոք, ով երբևէ հռչակել է բռնությունը իր մեթոդը, անխախտորեն պիտի ընտրի սուտը որպես իր սկզբունք։
- Ալեքսանդր Սոլժենիցին
Նոր սերունդը չգիտի Սոլժենիցինի մասին։Նա մի հանճարեղ,խորաթափանց,հայրենասեր եվ ազատասեր ռուս հրապարակախոս էր,որն իր բազմաթիվ երևելի արժանիքների հետ օժտված էր խիզախ,անկոտրում,պողպատյա ամրությամբ քաջության շնորհներով նաև։Ռուսաստանի բազմաթիվ խորհրդային տիրակալները չէին սիրում նրան,նրա հետևողական մարդկայնությունը,անզիջում ազգասիրությունը,աքսորում էին նրան,արգելում գրքերը,բանտարկում։Եվ միայն մեկը,թեկուզև որոշակի դժկամությամբ,ընդունեց նրա երկրորդ հայտնությունը,ներքաշվեց հեռակա զրույցների մեջ կրոնի,պետության,ազգի ճակատագրի վերաբերյալ։Ինչ որ իմաստով քաղաքական թատերաբեմում առաջին քայլերն անող Պուտինին մեծագույն իմաստներ,խորհուրդներ բացահայտեց հենց Սոլժենիցինը։Ինչումն էր Սոլժենիցինի հզորությունը?:Պատասխանը միանշանակ չէ,բայց այդ ժամանակաշրջանում,Ռուսաստանի կործանման հստակ հեռանկարով իրականության մեջ,նա միակ իմաստունն էր,որի խորաթափանց հայացքը թափանցել էր տասնամյակներ առաջ եվ նրա անսասան հեղինակության առջև խոնարհվեց նաև հիմա աշխարհի հզոր առաջնորդներից մեկը։Ինչու եմ հիշել Սոլժենիցինի եվ Պուտինի համադրումը?:Որովհետև հիմա էլ Հայաստանում է գոյացել նման մի իրավիճակ,որը լի է երկրի ճակատագրի բազմաթիվ հարցականներով եվ տագնապներով։ Այսօր հայ առաքելական սուրբ եկեղեցին իր շնորհաշատ,հայրենասեր զավակին է վստահել արդի իշխանության հետ բանակցելու,հաղորդակցվելու դժվարագույն առաքելությունը։Իշխանության ղեկավարն իր հերթին պետք է սթափվի,եվ նեղճակատ կուսակցական ներքին համախմբման փոխարեն գնա համազգային համախմբման,գնա կոնկրետ զիջումների,թոթափի դավաճանության մեղադրանքը,խոսի ժողովրդի,նրա արդարամիտ զավակ սրբազանի հետ,փորձի վեր կանգնել իր սխալներից,փորձի խմբագրել դրանք,եվ կամ արժանապատիվ հեռանալ ասելիք չունենալու պարագայում։Աստված իր սուրբ կառույցի սպասավորներից լավագույնին իր կամքով ուղղորդել է , որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանը եվ քաղաքական սոդոմին։Եվ պատկերացրեք,դրա գինը լինելու է,եվ կամ կարող է լինել ընդամենը մեկ մարդու հրաժարականը եվ քաղաքանություը լքելը։Կարծում եմ երկիրը ցնցումներից զերծ պահելու ճանապարհը կարող է էապես կարճանալ վարչապետի եվ Սրբազանի հանդիպման միջոցով։Որպես միջնորդ կարող են հանդես գալ բազմաթիվ իմաստուն,արժանավոր մարդիկ,որոնց դերը հանրության մեջ անուրանալի է։Պետք է գիտակցենք,որ երկիրը ցնցումներից զերծ պահողը տարբեր գույնի թասակներով պճնված ելուզակները չեն եվ նրանց վրա երկիրը պահելու հանձնառությունը պարզապես ողորմելի վերջաբան է ունենալու։

 

Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
website by Sargssyan