Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել

Օպերայի մերձակայքում երեկ երեկոյան տեղի ունեցած իրադարձությունները հերթական անգամ փաստում են գործող վարչախմբի և անձամբ Նիկոլ Փաշինյանի վախերը։

Իշխանությունները փորձում են սեփական լրատվամիջոցների և պատգամավորների ու ֆեյքերի հաշվին տպավորություն թողնել, թե ամենևին մտահոգված չեն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրեցօր աճող թափից, բայց սոցիալական ցանցերում հայտնվող նրանց «չաթերի» սքրինշոթերը, իշխանական քարոզիչների ահագնացող խուճապը, ինչպես նաև Փաշինյանի դրսևորած վարքը վկայում են, որ իրենք էլ հասկանում են, թե ինչպիսի խորը և համապարփակ անդունդում են գտնվում, որտեղից գրեթե դուրս գալու շանս և տարբերակ չունեն։

Ընդդիմությունը բավականին ակտիվ և կազմակերպված պայքար է մղում գործող իշխանությունների դեմ։ Ոստիկանությունը երեկ մի քանի շարքով էր փակել Ազատության հրապարակը՝ թույլ չտալով Բագրատ Գալստանյանին և ընդդիմադիր շարժման մյուս մասնակիցներին մոտենալ Օպերայի շենքին և իրենց բողոքի ձայնը արտահայտել։

Ավելին, երեկ հայտնի է դարձել, որ իշխանությունները 100 հազարական դրամ են փոխանցել ոստիկանության զորքերին` ավելի վայրագ կերպով ընդդիմության բողոքի ակցիաները ճնշելու համար։

Ինքը՝ Փաշինյանը, ըստ մեր աղբյուրի` իր կողմնակիցների մոտ պարզ հայտարարել է, որ չի խորշի նույնիսկ նոր «մարտի 1» կազմակերպել, եթե զգա, որ իր իշխանությանը իրական վտանգ է սպառնում։ Փաստացի կարելի է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը և իր իշխանությունը վերածվել և նույնիսկ գերազանցել են իրենց նախորդներին։

Բոլոր այն արատավոր դրսևորումների դեմ, որ փաշինյանական իշխանությունը պայքարում էր, կատարելագործվել և ավելի վտանգավոր են դարձել։

Արմինե Ավագյան

Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի
website by Sargssyan