Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան

Օգտվելով Տավուշի մարզում սահմանազատման գործընթացի և ընդդիմության նախաձեռնած բողոքի գործողություններից՝ Նիկոլ Փաշինյանն այժմ էլ ակտիվորեն շարունակում է զբաղվել Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու պահանջները կատարելով։

Նախօրեին, հիշեցնենք, ստորագրվել էր համապատասխան արձանագրությունը երկու երկրների սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների կողմից։

Ըստ էության՝ գործող իշխանությունները վստահ են, որ ավարտել են սահմանազատման խնդիրները և այլևս կարող են անցնել հաջորդ նպատակին, իսկ Ադրբեջանի հաջորդ պահանջը, ինչպես հայտնի է, Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու պահանջն է։

Իլհամ Ալիևը, ինչպես նաև նրա թուրք գործընկեր Էրդողանը բազմիցս նշել են, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոփոխել: Մասնավորապես թուրք-ադրբեջանական տանդեմի թիրախում են Սահմանադրության նախաբանում նշված Անկախության հռչակագիրը, որով Հայաստանը ճանաչում էր Արցախի ինքնորոշման իրավունքը, նաև սահմանադրությամբ ամրագրված Հայաստանի Հանրապետության զինանշանը, որտեղից պահանջում են հեռացնել Արարատ լեռը։

Փաշինյանը նաև կարծում է, որ Սահմանադրությունը փոփոխելու հետ միաժամանակ պետք է ևս մի քանի քայլեր իրականացվեն, հատկապես՝ Սահմանադրությունից հեռացվի օրենսդրորեն ամրագրված Հայ-առաքելական եկեղեցու գերակա դիրքը, այսօր, երբ ընդդիմադիր շարժումն առաջնորդում է հոգևորականը, Հայ-առաքելական եկեղեցու բազմաթիվ սպասավորներ էլ պայքարում են գործող իշխանությունների դեմ, քաղաքական դիրքորոշումներ արտահայտում, Փաշինյանը ցանկանում է մինչև վերջ հարվածել եկեղեցուն, մի կողմից էլ սեփական խմբակցությանը հրահանգել է եկեղեցու հարկումն օրինականացնող նախագծեր մշակել։

Ազգային ինքնության հիմքերին գործող իշխանությունների հարվածներն առաջիկայում շարունակվելու և ուժգնանալու են։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը մի քանի անգամ զգուշացրել է նման ձեռնարկի վտանգավորության մասին։

Օրեր առաջ էլ իր տված հարցազրույցում Կարապետյանը նշել է, թե՝ «Փաշինյանը շատ վտանգավոր ղեկավար է հայ ժողովրդի համար, պատմության մեջ մենք նման ղեկավար չենք ունեցել ոչ մի անգամ։ Իրենք ուզում են մեր ժողովրդից նոր ժողովուրդ ստեղծել, ասում է Սահմանադրության 18-րդ հոդվածը պետք է փոխել, դա մեր քրիստոնյա հավատքին է վերաբերում, ասում է պատմությունից պետք է հրաժարվել, նոր պատմություն է գրում, ընտանիքին վերաբերող մասով էլ է ուզում փոփոխություն անել»,- նկատել է Արշակ Կարապետյանը։

Ըստ էության՝ բոլոր այս հանգամանքները վկայում են, որ, ի դեմս Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության, գործ ունենք ոչ թե ապիկար և տգետ մի թափառախմբի, այլ օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է։

Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի
website by Sargssyan