Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք

Գործող վարչախումբը փորձում է տպավորություն ստեղծել, թե Տավուշի մարզում իրականացվող սահմանազատումը և նախօրեին ստորագրված արձանագրությունը բխում են հայկական կողմի շահերից և մեծ հաջողություն են։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ երեկ տված հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանի տարածքից 1 միլիմետր հող անգամ չի հանձնվել Ադրբեջանին։

Փաշինյանական իշխանությունը և նրա սպասարկուները լծվել են այս կեղծ նարատիվը սեփական հանրության շրջանում տարածելու գործին և բոլորովին ուշադրություն չեն դարձնում, որ նույնիսկ Կիրանցում, ուր իբր 25 հեկտար հող է վերադարձվում գյուղացիներին, մարդիկ երեկվանից փակել են ճանապարհները և հրաժարվում են կատարել իշխանությունների իրականացրած սահմանազատումը, պահանջում են, որպեսզի գործող կառավարության ներկայացուցիչները գնան գյուղ և պարզաբանումներ ներկայացնեն:

Իրականում, ակնհայտ է, որ սահմանազատում կոչվածն ու այդ արձանագրությունն ընդամենը դավաճանական գործընթաց է սեփական երկրի դեմ։ Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական վերջնագրի անվերապահ կատարում։

Դիվանագետների համահայկական խորհուրդը փաստերով ներկայացրել է, որ հայկական կողմը ոչ թե ձեռքբերումներ է ունենալու այդ սահմանազատման արդյունքում, կամ էլ փոխզիջում է լինելու, այլ ընդհակառակը՝ կորցնում է զգալի տարածքներ։ «Այս ապօրինի գործընթացի արդյունքում Հայաստանն ունենում է 230 հեկտարի չափով տարածքային կորուստ, իսկ եթե դրան գումարվում է ներկայումս Ադրբեջանի փաստացի վերահսկողության տակ գտնվող Բերքաբերի ջրամբարն ու հարակից տարածքները` ապա միայն այս հատվածում մեր երկիրը կորցնում է շուրջ 1100 հեկտար տարածք»,- նշել են նրանք։

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն էլ փաստում է, որ այս կառավարության համար գաղտնիությունն ու հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք։ Միայն այդ կերպ են նրանք կարողանում լինել հաշվետու, թաքուն իրագործել պետական սահմանին և սահմանային անվտանգությանն առնչվող անօրինական որոշումներ, հետո հնարավոր իրավական հիմքերով օրինականության շղարշ տալ սեփական քաղաքական շահերի վրա հիմնված որոշումներին։

Արմեն Գասպարյան

Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի
website by Sargssyan