Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. Կամենդատյան

Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Գաղտնի բանակ։ Հարգելի հայրենակիցներ այսօր զրուցելու ենք մի շատ կարևոր հարցի վերաբերյալ։ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ ընդդիմադիր շարժմանը զուգընթաց նկատվում է հանրության մեջ կարծիքների որոշակի բևեռացում, որը կարելի է համարել նորմալ երևույթ, որովհետև հայ հանրության գլխին քպ խունտայի կառավարման տարիներին պայթեց էլ պատերազմ, էլ էթնիկ զտում ,էլ բնակարանների կորուստ, էլ սահմանային զիջումներ, էլ մարդկային զոհեր։ Որևէ հանրություն հոգեբանորեն չէր կարող այս վտանգի, դառը պարտությամբ դավաճանության հարվածներին դիմանալ, բայց եվ կա մի շատ վտանգավոր միտում, որը ստիպում է զգուշանալ։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ, խմբեր, անձնական պրոֆիլներ կեղտի, սրբապղծության, անառակաբարո հերյուրանքների, հայհոյանքների հեղեղ են ուղղում Բագրատ սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը, գործը, մտքերը։ Զավեշտալին եվ վտանգավորը այն է, որ քպ կուսակցական խավը այդպես մոլեռանդ հակաքարոզ չէ կատարում, ինչպես անհայտ պրոֆիլներում, խմբերում պարզապես թափված վիրտուալ աղբը, որոնց ղեկավարը դրանց համակարգումը չի վստահել այլոց։ Կայծակնային արագությամբ, անսովոր փութկոտությամբ, օրեկան մի քանի տասնյակ ստատուս խտությամբ աշխատող այդ հեղեղը չի դադարում եվ ոչ մեկ րոպե։ Տարիներով Ֆբ ընկերների ցանկում վեր ընկածները, որոնք մեկ բառ կամ քոմենթ չէին գրել, հիմա վիրտուալ դաշտը եռացնում են։ Ակնհայտ է, որ հայ հանրությունը բախվել է մի գաղտնի բանակի հետ, որը քպ պարագլխի ցուցումով անցել է կյանքի ու մահվան կռվի։ Գաղտնի բանակը վստահորեն նստած է փողի վրա, մեծ փողի եվ այն իր չափով, ընդգրկման ծավալով ազգային անվտանգության սպառնալիք է դարձել այլևս։ Չեմ բացառում, որ այն կարող է ունենալ ֆինանսական դոնորներ հարևան թշնամի երկրներից։ ՀՀ համապատասխան ուժային մարմինները չնկատելու են տալիս այդ անձանց, որոնց գեթ մեկ ժամվա ընթացքում կատարած գրառումների, ֆոտոների, կոլաժների հիման վրա կարելի էր ատելության մասին համարժեք հոդվածներով միանգամից կալանավորել։ Սակայն պարզապես փողոցում զբոսնող քաղաքացուն մի քանի հոգով ոստիկանության բաժին տեղափոխող ոստիկանությունը չի նկատում այն վիրտուալ գաղտնի բանակի մասնակիցներին: Ինչո՞ւ: Դժվար է նրանց գտնելը եվ չեզոքացնելը: Կարծում եմ, որ ոչ, դժվար չէ, պարզապես ոստիկանությանը հրահանգել են չնկատել դրանց։ Երկրում առաջացել է մի իրավիճակ, որ մեկ հոգու ձեռքի շարժմանը, ֆաս հրամանին սպասում է մի ահռելի գաղտնի բանակ՝ տասնյակ հազարավոր ֆեյք պրոֆիլներով, իրական անհանդուրժող անձանցով եվ տեխնիկական մոնտաժի, լուրերի կեղծման հարյուրավոր խմբերով։ Ակնհայտ է, որ այդ անձը իշխանափոխությունից հետո էլ հայ հանրության եվ երկրի համար լինելու, մնալու է կայուն սպառնալիք, որովհետև նրա ենթակա այդ գաղտնի ուժը անընդհատ քանդելու, լվանալու է երկրի, պետության հիմքերը։ Ի՞նչ է պետք անել. սպասում եմ ձեր առաջարկներին։ Բայց այդ գաղտնի բանակը պետք է չեզոքացնել օրինական ճանապարհով անպայման: Շարունակելի...

Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի
website by Sargssyan