Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ եթե չորս գյուղը տա, Սյունիքի միջանցք բացի, կատարի Ադրբեջանի այլ պահանջները, խնդիրները զրոյացնում է, հակառակը ավելի է շատացնում։ «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը նշում է, որ եթե Փաշինյանին թողնեն իշխանության, ինքն էլ կհամոզվի, բոլորն էլ, սակայն արդեն երկրից բան չի մնա։ Պաշտպանության նախկին նախարարը հիշեցրել է 44-օրյա պատերազմը, երբ Ալիևը նախ երկու շրջան էր պահանջում, հետո չորս ու այդպես շարունակ։ Արշակ Կարապետյանի խոսքով, որքան Ադրբեջանի հաջողությունները շատանում էին, այդքան նրա պահանջները մեր հանդեպ ավելանում էին, նույնը հիմա է լինելու։

Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ։ «Վաղն էլ կասեն՝ դուք չպիտի ձեզ ասեք հայ»,- ցավով նշում է Արշակ Կարապետյանը՝ նկատելով, որ կատարելով Ադրբեջանի պահանջները՝ Փաշինյանը ողջ ազգի նկարագիրն է փոխում։ «Մեր ժողովուրդը Եղեռնից հետո, կարողացավ կանգնել ոտքի, զենքով պաշտպանել իր տարածքները։ Որովհետև այն ժամանակվա ղեկավարությունն էր կազմակերպում։ Էլիտան է ժողովրդին տանում պայքարի, էլիտան է պայքարում, իսկ այսօր մենք էլիտա չունենք». - նշել է Արշակ Կարապետյանը, որպես օրինակ բերելով Վրաստանի օրինակը, որտեղ մեկ օրենքի համար ոտքի են ելել, որովհետև կա ռեալ ընդդիմություն։ Իսկ Հայաստանում ընդդիմությունն ավելի շատ թիրախավորում է ընդդիմադիր գործիչներին, իրեն՝ Արշակ Կարապետյանին։

Խոսելով հայ ռուսական հարաբերությունների մասին՝ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը նշում է, որ եթե Ռուսաստանը հայ ժողովրդին չհամարեր իր բարեկամը, այսօր հայ ժողովուրդ չէր լինի։ «Առնվազն 2020 թվականից այս կողմ հայ ժողովուրդ չէր լինի։ Ես չեմ տեսնում, որ իրենք Նիկոլ Փաշինյանով դատում են ամբողջ ժողովրդի մասին։ Եթե այդպես լիներ, մենք այսօր չէինք ունենա ո՛չ պետություն, ո՛չ պետականություն։ Հավատացեք, մեր հակառակորդները ամեն օր փորձում են Ռուսաստանին համոզել, որ իրենք ձեռք քաշեն հայ ժողովրդից, բայց ռուսներն ասում են այնտեղ կա ժողովուրդ, մենակ Նիկոլ Փաշինյանով ու իր թիմով չիկարելի գնահատական տալ»։

Կարապետյանը հիշեցրել է 2021 թ. խորհրդարանական ընտրությունները, նշել, որ Փաշինյանին 30 տոկոսից էլ պակաս մարդ է ընտրել, ուստի գործող վարչապետը չի կարող ընտրյալ լինել։

Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի
website by Sargssyan