Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա։ Այս մասին կուսակցությունների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Նա տեղեկացրեց, որ կուսակցությունները ցանկություն ու համախոհություն են արտահայտել այս ամբողջ շարժմանը, առաջադրված գաղափարներին, նաև ապագայի պատկերացումներին և համագործակցության, համախոհության մեծ դաշտ գոյացնելուն։

Հարցին՝ լայն կոնսոլիդացիա կա՞ որպես վարչապետի թեկնածու Ձեր անձի շուրջ, ե՞րբ է հայտարարվելու դրա մասին, Սրբազանն ասաց․ «Դա ընդամենը ցանկության տիրույթում է։ Այն ինչ անընդհատ հրապարակում քննարկվում է քաղաքական կուսակցություններն իրենց մտածումները, ըմբռնումներն են արտահայտել, դա որոշում չէ։ Իսկ որոշում կայացնելուց ես պետք է նախ Վեհափառ Հայրապետի հետ խոսեմ՝ հասկանալու համար ի վերջո մենք այդպես ենք գնալու, թե՝ այլ ճանապարհով։ Վեհափառի հետ հանդիպումը կլինի մյուս կիրակի»։

Հարցին՝ քաղաքական ուժերի հետ հանդիպումները սրանով կսահամանափակվեն, Սրբազանը նշեց, որ այս ձևաչափով՝ այո։
Բագրատ Սրբազանն անդրադարձավ նախկին դատախազ Արթուր Դավթյանին, ով երեկ եկել էր գիտնականների հետ հավաքին, լրագրողների դիտարկմանը՝ մարդիկ քննադատաբար են մոտենում այն մարդկանց, ովքեր բաժանվել են Նիկոլ Փաշինյանից ու հիմա միանում են Սրբազանին, նա ասաց․ «ես Արթուր Դավթյանին չեմ էլ ճանաչում, բայց ի՞նչ վատ բան կա դրա մեջ, չէ՞ որ մենք հաշտության, ինքնամաքրման մասին ենք խոսում, օրակարգը ընդհանրացնելու մասին ենք խոսում։ Ես մտածում եմ՝ այդ արժեքային դաշտով ենք առաջ գնում, մեզ համար զուտ քաղաքական չոր տերմիանաբանության կամ պայքարի ճանապարհ չէ սա»։

Հարցին էլ՝ փողոցային անհանազանդության ակցիաների դադար է կարծես նա պատասխանեց՝ դուք դադա՞ր եք տեսնում։ «Հիշե՛ք, այս շարժումն օրակարգ, ծրագիր, քայլաշար և թիրախ ունի։ Ես տասը տարի պրոֆեսիոնալ ֆուտբոլ եմ խաղացել, վերջին պաշտպան եմ եղել և՛ դարպասը պահելու, և՛ դաշտը մաքրելու, և՛ փոխանցումները ճիշտ կատարելու, և՛ նախապատրաստելու, գոլ խփելու հնարավորությունն եմ ունեցել։ Ստադիոնում, երբ խաղի մեջ ես, հազարավոր ձայներ կան, որոնք ցանկությունների ծիրում են, մանավանդ քո կողմնակիցների, կան նաև սուլողների՝ հակառակորդի թիմից, հայհոյողների, տարբեր տեսակի պաստառ բռնողների շեղող ձայներ, բայց նաև կողմնակիցների մեջ կան շեղող ձայներ, որը բարի ցանկությունների տիրույթից է և ցանկանում են, որ արդյունք արձանագրվի ,այդ բոլոր ձայները օգնում են քեզ կենտրոնանալու, բայց ընթանալու այն ցուցումներով, որը տվել է մարզիչը և նպատակ, ու թիրախ ունենալով արդյուքն արձանմագրել։ Հիմա մենք այդ նույն իրավիճակում ենք»,- հայտարարեց նա։

Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի
website by Sargssyan