Ի՞նչ է անում Երևանում ԱՄՆ ԿՀՎ փոխտնօրենը

Երեկ լրահոսում ներքաղաքական բարդ իրավիճակին առնչվող նյութերի մեջ կորավ չափազանց ուշագրավ մի տեղեկություն։

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոենի գշխավորած պատվիրակությանը։

Վարչապետի աշխատակազմից հայտնել են, թե քննարկվել են ինչպես Հայաստան-ԱՄՆ երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։ Չափազանց կարճ և լակոնիկ այս հաղորդագրությունից բացի, այլ տեղեկություններ հանդիպման վերաբերյալ չեն նշել։

Սովորաբար համաշխարհային գերտերությունների հատուկ ծառայությունների ղեկավարների այցերը չեն լուսաբանվում, եթե քաղաքական ինչ-ինչ հաշվարկներ չկան։

Փաշինյանական իշխանությունը մինչդեռ լուսաբանում է բոլոր նման կարգի այցերը։

2022 թվականի հունիսին Հայաստան էր այցելել ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Վիլիամ Բըրնսը։ Բըրնսը եղել էր նաև Վրաստանում և Ադրբեջանում, որտեղ նրա հանդիպումների վերաբերյալ հաղորդագրություն չէին տարածել։ Փաշինյանական վարչախումբն անմիջապես թե՛ տեսանյութ և թե՛ այլ տեղեկություններ էր հայտնել։

Հայաստան այցելել էր նաև Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար, Էրդողանի մտերիմ ընկեր Ռիչարդ Մուրը, այս հանդիպման վերաբերյալ ևս տեղեկություններ էին տարածել։

Թե ի՞նչ է Հայաստանում որոնում ԿՀՎ փոխտնօրեն Դեյվիդ Քոենը, լայն հասարակությանը չի հաղորդվում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Քոենն անձամբ է եկել տեսնելու, թե ինչ է կատարվում Հայաստանում, ծանոթանալու իրավիճակին և գնահատելու հայաստանյան ընդդիմադիր շարժման հնարավորությունները, ձեռքի հետ էլ լսել է Փաշինյանի նվնվոցն ու փնթփնթոցները, ինչպես նաև անվտանգության երաշխիքներ խնդրելու աղաչանքները։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Քոենն առանձնապես ուշադրություն չի դարձրել Փաշինյանի հայտարարություններին, նաև առաջիկայում փորձելու են կապ հաստատել ընդդիմության առաջնորդների հետ՝ հասկանալու նրանց մտահոգությունները և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման ընթացքը փաշինյանական վարչախմբին հեռացնելուց հետո։

Սոնա Մանուկյան

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan