Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս, անդրադառնալով Կիրանցի բնակիչներին Կադաստրի կոմիտեի կողմից իրավունքի գրանցման վկայականների տրամադրման փաստին՝ արդարադատության նախարարությունը այսպիսի պարզաբանում էր տարածել. «Պետք է փաստել, որ համապատասխան իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ պնդելու, որ անճշտությունների հիման վրա պետական գրանցումների կատարման փաստի ուժով խնդրո առարկա տարածքները համարվում են ՀՀ ինքնիշխան տարածքի մաս»:

Այսպիսի մեկնաբանությունը մասնագետների շրջանում, շատ մեղմ ասած, տարակուսանքի տեղիք է տվել: Շատ փորձագետներ նշում են, որ նման կերպ իշխանությունները կարող են «արդարացնել» իրենց կողմից հետագայում Հայաստանի այլ տարածքների զիջումը Ադրբեջանին: Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մեկ անգամ նշել է, որ Հայաստանի 29800 քկմ (հետագայում՝ արդեն 29743 քկմ) տարածքի մեջ «չեն մտնում Տիգրանաշենն ու Տավուշի 6 գյուղերը», ստացվում է, որ, ի մասնավորի, Տիգրանաշենի բնակիչներին Կադաստրի կոմիտեի կողմից տրված վկայականները ևս տրվել են «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա»: Այսինքն, փաշինյանական «սահմանազատման» հաջորդ փուլում տիգրանաշենցիներին կարող են ասել, որ ձեր վկայականները վավեր չեն, պետք է դուրս գաք ձեր տներից:

Երեկ «Փաստը» փորձեց ճշտել Տիգրանաշեն համայնքի ղեկավարից՝ իրենց բնակավայրի տների կադաստրային վկայականները ճշգրի՞տ տվյալների հիման վրա են տրվել, թե՞ արդարադատության նախարարության պարզաբանումը տարածվում է նաև տիգրանաշենցիների վրա: Եվ երկրորդ՝ ցանկանում էինք ճշտել՝ ճի՞շտ են մեզ հասած տեղեկությունները, որ վերջին շրջանում Տիգրանաշենում անհնար է անշարժ գույքի առքուվաճառք իրականացնել: Ցավոք, համայնքի ղեկավարի հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչ էին հուշում ռուսները Նիկոլին, և ինչ է ասել Արշակ Կարապետյանը Xiaomi նոր արտաքին տեսախցիկի արևային վահանակն ունի փոշա - ջրակայուն կառուցվածք Շարունակում ենք սպորտային մշակույթը դարձնել մարդկանց առօրյա կյանքի անբաժանելի մասը․ Տիգրան Ավինյան Կոմիտասը հայկական ինքնության առանցքն է․ Ավինյան Մեր հոլդինգով սատարում ենք իշխանության թիրախավորած գործարարին և նվիրում 1 մլն դրամի փաթեթ. Արման Վարդանյան ԱՄՆ-ը 1,5 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային հումանիտար և էներգետիկ նախագծերի համար ՌԴ-ն ռեկորդային կարճ ժամանակահատվածում վերականգնել է երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանում. Օվերչուկ 27 տարեկանում մահացել է Չեռնոգորիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահը Պուտինի թափանցիկ ակնարկը Վարչախումբը մտադիր է անվերադարձ վնասել Բելառուսի հետ հարաբերությունները Ինչո՞ւ է կեղծում Ադրբեջանը. հիմքեր են ստեղծում Վարչախումբն անցել է լայնածավալ բռնաճնշումների Կալիֆոռնիան արդեն ունակ է մեկ ամսից ավելի բավարարվել միայն վերականգնվող էներգիայով և անգամ վաճառել ավելցուկը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Իջևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «VAZ»-ը․ կան տուժածներ Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի օրը Հպարտ ենք, որ կանայք մեր կոլեկտիվում ավելի քան 22% են և նրանց մեծ մասը՝ հարակից համայնքներից են. ԶՊՄԿ Վիրավոր, բայց անպարտ. Ավետիք Չալաբյանը՝ Աբրահամ Գասպարյանի հետ Ի՞նչ շշնջաց Օ'Բրայենը Փաշինյանի ականջին. «Փաստ» 930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)
website by Sargssyan