Վարչախումբը խտրականություն չի դնում եկեղեցու դեմ պայքարում

Հայ առաքելական եկեղեցու դեմ իրենց վարած կեղտոտ քաղաքականության մեջ, գործող իշխանությունները որևէ խտրականություն չեն դնում։

Նախօրեին Ազգային ժողովի նախագահը խորհրդարանի ամբիոնից նեղսրտել է, որ Հայ առաքելական եկեղեցին հարկեր չի վճարում։ Եկեղեցուց, իհարկե, փաստերով հերքել էին, փաստել, որ եկեղեցին հազար հարկատուների ցուցակում 488-րդն է, բայց ունի որոշ հարկային արտոնություններ։

Ըստ երևույթին, փաշինյանական իշխանությունը չափազանց ծանր է տարել, որ ընդդիմադիր շարժումը ղեկավարում է Հայ առաքելական եկեղեցու սպասավորը և որոշել են ողջ թափով հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա։

Օրեր առաջ Բագրատ Գալստանյանը հիշեցրել էր, որ ժամանակին Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքը պետությունն առգրավել է, բարձրացրել դրանց վերադարձի հարցը։

Փաշինյանի այսօր ԱԺ-ում արած մեկանաբանությունը ոչ այլ ինչ է, քան վտանգավոր տգիտություն, որը լուրջ հետևանքներ կարող է ունենալ ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու, այլ նաև ընդհանրապես աշխարհում հայկական շահերի համար։ «Հայ առաքելական եկեղեցին այլ երկրներում նման հարցեր բարձրացնում է և մտածեցի, որ Հայաստանի և այլ երկրների պարագայում ՀԱԷ մոտեցումը գալիս և նույնանում է, ես հիշում եմ, որ հայերը Թուրքիայի դեմ այդպիսի պահանջներ ներկայացրել էր և ամենևին չեմ զարմանա, որ այդ նույն տրամաբանությամբ առաջնորդվի նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,- ասել է Փաշինյանը։

Հայ առաքելական եկեղեցին աշխարհի տարբեր երկրներում մեծ ունեցվածք ունի, որոշ դեպքերում դրանք հայտնվել են այդ երկրների իշխանությունների թիրախում, ուստի Փաշինյանի այսօրվա արած հայտարարությունը ոչ միայն խարխլում է Հայ առաքելական եկեղեցու ազդեցությունը Հայաստանում, այլ նաև վնաս հասցնում արտերկրում՝ օրինակ Երուսաղեմում։ Այդ երկրների իշխանություններն այլևս Հայ առաքելական եկեղեցու հետ հարաբերվելիս իրենց հակաօրինական քայլերն արդարացնելու են Նիկոլ Փաշինյանի ելույթներով։

Փաշինյանն այսօր կրկին շարունակել է իրեն Պապ թագավորի հետ համամատելը, սա ևս տգիտություն և պատմության չիմացություն է։ Ի տարբերություն Փաշինյանի՝ Պապ թագավորը գոնե ճակատամարտ էր հաղթել, ինչպես նաև նպաստել Հայաստանի ինքնիշխանությանը։

Նունե Գրիգորյան

Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
website by Sargssyan