Հիմնադրվել է Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունը

Մասնագիտությամբ տնտեսագետ Մագդա Կարապետյանը Եվրոպայում շրջագայելուց և մյուսլիների բազմաթիվ տեսակներ փորձելուց հետո Հայաստանում հիմնադրել է առողջ նախաճաշերի պատրաստման համար նախատեսված մյուսլիներ արտադրող հայկական առաջին ընկերությունը՝ «Մորնինը»։

 «Մորնին» ընկերության մյուսլիների տեսականին մեծ է՝ սկսած մանկական ու շոկոլադային տեսակներից մինչև սպորտով զբաղվողների համար հատուկ բաղադրատոմսով պատրաստված տարբերակներ։ Յուրաքանչյուր տեսակը մշակելիս սննդաբանը մյուսլիներում հատուկ չափաբաժիններով բալանսավորել է առավոտյան առողջ նախաճաշի համար անհրաժեշտ սննդակարգը։

Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է, որի աջակցությամբ Մագդա Կարապետյանը գաղափարը բիզնես դարձնելու ճանապարհին ստացել է մասնագիտական աջակցություն, գիտելիքներ ու մենթորություն։

«Հայկական չրատեսակների հիմքով ստեղծեցինք մյուսլիներ, հրավիրեցինք սննդաբանի, ով կազմեց տարբեր տեսակների համար բաղադրություն, որոնք պետք է լինեին մտածված, նպատակային և ազդեցություն ունենային մարդու օրգանիզմի և առողջության վրա։ Վերցրեցինք հայկական հիմնական չրատեսակները՝ սալոր, ծիրան, խնձոր, դեղձ և իրենց շուրջ կառուցեցինք բաղադրություն, որոնցից յուրաքանչյուրն իր նպատակային նշանակությունն ունի։ «Մորնինը» Ակբա Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբի համատեղ ծրագրի շահառուներից է։ Մենք անցանք մեկ տարվա հետաքրքիր և բազմազան ծրագիր, որտեղ բազմաթիվ հետաքրքիր ու պրոֆեսիոնալ մենթորներ կիսվեցին իրենց գիտելիքներով, հմտություններով ու խորհուրդներով, որի համար շատ շնորհակալ եմ»,- նշել է «Մորնին» ընկերության հիմնադիր տնօրեն Մազդա Կարապետյանը:

 «Մորնին» ընկերությունը նախատեսում է առաջիկայում իր արտադրանքն արտահանել։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասն՝ տեսանյութում։

Xiaomi նոր արտաքին տեսախցիկի արևային վահանակն ունի փոշա - ջրակայուն կառուցվածք Շարունակում ենք սպորտային մշակույթը դարձնել մարդկանց առօրյա կյանքի անբաժանելի մասը․ Տիգրան Ավինյան Կոմիտասը հայկական ինքնության առանցքն է․ Ավինյան Մեր հոլդինգով սատարում ենք իշխանության թիրախավորած գործարարին և նվիրում 1 մլն դրամի փաթեթ. Արման Վարդանյան ԱՄՆ-ը 1,5 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային հումանիտար և էներգետիկ նախագծերի համար ՌԴ-ն ռեկորդային կարճ ժամանակահատվածում վերականգնել է երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանում. Օվերչուկ 27 տարեկանում մահացել է Չեռնոգորիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահը Պուտինի թափանցիկ ակնարկը Վարչախումբը մտադիր է անվերադարձ վնասել Բելառուսի հետ հարաբերությունները Ինչո՞ւ է կեղծում Ադրբեջանը. հիմքեր են ստեղծում Վարչախումբն անցել է լայնածավալ բռնաճնշումների Կալիֆոռնիան արդեն ունակ է մեկ ամսից ավելի բավարարվել միայն վերականգնվող էներգիայով և անգամ վաճառել ավելցուկը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Իջևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «VAZ»-ը․ կան տուժածներ Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի օրը Հպարտ ենք, որ կանայք մեր կոլեկտիվում ավելի քան 22% են և նրանց մեծ մասը՝ հարակից համայնքներից են. ԶՊՄԿ Վիրավոր, բայց անպարտ. Ավետիք Չալաբյանը՝ Աբրահամ Գասպարյանի հետ Ի՞նչ շշնջաց Օ'Բրայենը Փաշինյանի ականջին. «Փաստ» 930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ) «Նիկոլ Փաշինյանի վարքագիծը շատ կանխատեսելի է, այն, ինչ տեսանք հունիսի 12-ին, դրա ամենավայրագ արտացոլումն էր. բազմիցս ցույց է տվել, որ կարմիր գծեր չունի». «Փաստ»
website by Sargssyan