4090 հիմնադրամը՝ Մի դրամի ուժի շահառու․ IDBank-ն ու Իդրամն ամփոփում են ծրագիրը

3․913․063 դրամ․ ահա, թե որքան գումար է կուտակվել ապրիլ ամսվա ընթացքում Իդրամի և IDBank-ի հարթակներում կատարված վճարումների դիմաց։ Մի դրամի ուժը նախաձեռնությունը գումարը հատկացրել է 4090 հիմնադրամին՝ քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից շուրջ հարյուր ուսանողների կրթավճարների տրամադրման համար։

«4090» հիմնադրամի հետ սա «Մի դրամի ուժի» երկրորդ համագործակցությունն է, և այն եզրափակվեց ծրագրի շահառու հայրենիքի պաշտպանների հետ ջերմ ու հաճելի հանդիպումով։ 

Բացի հիմնադրամին աջակցությունից՝ Իդրամն ու IDBank-ը հավաքված գումարի մի մասը՝ 1,000,000 դրամը 40.000-ական դրամի չափով idplus նվեր-քարտերի տեսքով հատկացրեցին հիմնադրամի 25 շահառուի՝ մասնագիտական գրականության և այլ անհրաժեշտ գնումների համար։ Նշենք, որ աջակցությունը տրամադրվել է 2023-2024 ուստարվա շրջանավարտներին և ամենաակտիվ ուսանողներին։  

Իդրամի և IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ Ընկերությունների կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության միջով կարմիր թելի պես են անցնում գիտակրթական նախաձեռնություններին ուղղված ծրագրերը․ «Ինչ վերաբերում է «4090» հիմնադրամի հետ համագործակցությանը, ապա պիտի նշեմ, որ բացի հիմնական նպատակից, այն է՝ խրախուսել գիտելիքն ու կրթությունը, այն ունի ևս մեկ չափազանց կարևոր կողմ․ մեզ շատ մեծ ոգևորություն է փոխանցում այն միտքը, որ կարողանում ենք ոգևորություն ու կյանքի հանդեպ լավատեսություն հաղորդել պատերազմի միջով անցած մեր տղաներին»։

 

4090 հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահևլանյանն ասում է․ «Այս աջակցությունը չափազանց կարևոր է մեզ համար, որովհետև ներկա փուլում մենք նոր հայտեր պիտի ընդունենք 2024-2025 ուստարվա ուսանողների համար, և ծրագիրը մեզ հնարավորություն է տալիս նոր շահառուներ ընդգրկելու, իսկ Idplus քարտերը լավ հնարավորություն են խրախուսելու այս տարվա շրջանավարտներին։ Իսկապես շատ ազդեցիկ է հենց «Մի դրամի ուժը» ինքնին, որովհետև թվում է՝ փոքր գումար է, բայց հավաքական առումով այն մեծ փոփոխություն է բերում»։

Մեզ հետ շատ հեշտ է բարի գործեր կատարել։ Պարզապես Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, ընկերությունների առցանց հարթակներով ու տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց Իդրամը և IDBank-ը «Մի դրամի ուժին» կփոխանցեն այդքան կարևոր մեկ դրամները։

Idplus-ը լոյալության հարթակ է, որը հնարավորություն է տալիս ստանալ բոնուսներ և քեշբեքեր՝ անհպում QR-վճարումներ կատարելով, աճուրդում վաճառել կուտակած բոնուսները, ցանկացած պահի նվիրել կամ ստանալ թվային նվեր-քարտեր՝ առանց խանութ այցելելու, անկախ գտնվելու վայրից, օգտագործել նվեր-քարտերը կամ կուտակված բոնուսները գործընկերների մոտ գնումներ կատարելով, գնել վառելիքի քարտեր և խնայել գումար, հետևել կուտակած բոնուսային միավորներին ու գործարքների ողջ պատմությանը անմիջապես հավելվածում։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից

780_5758.jpg (160 KB)

780_5781.jpg (88 KB)

Xiaomi նոր արտաքին տեսախցիկի արևային վահանակն ունի փոշա - ջրակայուն կառուցվածք Շարունակում ենք սպորտային մշակույթը դարձնել մարդկանց առօրյա կյանքի անբաժանելի մասը․ Տիգրան Ավինյան Կոմիտասը հայկական ինքնության առանցքն է․ Ավինյան Մեր հոլդինգով սատարում ենք իշխանության թիրախավորած գործարարին և նվիրում 1 մլն դրամի փաթեթ. Արման Վարդանյան ԱՄՆ-ը 1,5 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային հումանիտար և էներգետիկ նախագծերի համար ՌԴ-ն ռեկորդային կարճ ժամանակահատվածում վերականգնել է երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանում. Օվերչուկ 27 տարեկանում մահացել է Չեռնոգորիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահը Պուտինի թափանցիկ ակնարկը Վարչախումբը մտադիր է անվերադարձ վնասել Բելառուսի հետ հարաբերությունները Ինչո՞ւ է կեղծում Ադրբեջանը. հիմքեր են ստեղծում Վարչախումբն անցել է լայնածավալ բռնաճնշումների Կալիֆոռնիան արդեն ունակ է մեկ ամսից ավելի բավարարվել միայն վերականգնվող էներգիայով և անգամ վաճառել ավելցուկը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Իջևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «VAZ»-ը․ կան տուժածներ Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի օրը Հպարտ ենք, որ կանայք մեր կոլեկտիվում ավելի քան 22% են և նրանց մեծ մասը՝ հարակից համայնքներից են. ԶՊՄԿ Վիրավոր, բայց անպարտ. Ավետիք Չալաբյանը՝ Աբրահամ Գասպարյանի հետ Ի՞նչ շշնջաց Օ'Բրայենը Փաշինյանի ականջին. «Փաստ» 930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ) «Նիկոլ Փաշինյանի վարքագիծը շատ կանխատեսելի է, այն, ինչ տեսանք հունիսի 12-ին, դրա ամենավայրագ արտացոլումն էր. բազմիցս ցույց է տվել, որ կարմիր գծեր չունի». «Փաստ»
website by Sargssyan