Վարչախումբն անցել է բացահայտ սպառնալիքներ տալուն

Վարչախումբն անցել է արդեն բացահայտ և անթաքույց սպառնալիքներ տալուն և առաջին անգամ դա արել է Ազգային ժողովի պատգամավոր, օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի բերանով։

Նախօրեին Ազգային ժողովի նիստում Սուքիասյանը հայտարարել է, թե իրենց մոտ տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմադիր գործընկերներն ու Հայաստանի շատ քաղաքացիներ ծառայում են այլ պետությունների։ «Եթե մենք գնանք տարիներ հետ և տեսնենք, թե Հայաստանն ովքեր են կառավարել, ինչ ձևով են կառավարել և տեսնենք, թե նրանք ինչ ձևով են վերաբերվում այն մարդկանց, ովքեր մի օտար երկրի անուն էին տալիս, կամ մի օտար երկրի հետ հարաբերություններ են ունենում, կամ այդ մարդիկ բանտում էին հայտնվում, կամ մահանում էին, կամ ունեզրկվում էին։ Հիմա ես ձեզ ասում եմ, եթե դուք ձեր չափը չճանաչեք և եթե դուք խանգարեք Հայաստանի Հանրապետության զարգացմանը, ձեզ հետ նույն գործիքներով կխոսենք»,- հայտարարել է իշխանական տխրահռչակ պատգամավորը։

Ընդդիմությունը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ դատապարտել են Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունները, նշել, որ քրեաիրավական և քաղաքական գնահատական են տալու, նաև պահանջել են Նիկոլ Փաշինյանից և նրա կողմնակիցներից իրենք ևս գնահատական տալ Խաչատուր Սուքիասյանի հայտարարություններին, այլապես կստացվի, որ հենց նրանք էլ պատասխանատու են ու հանձնարարել են իրենց խմբակցության ամենավարկաբեկված անդամներից մեկին նման հայտարարություններ անել։

Իշխանությունն առայժմ փորձում է սրբագրել Խաչատուր Սուքիասյանի խոսքերը, հայտարարել, թե նրան ճիշտ չեն հասկացել, իրականում այս մտայնությունը տիրում է ողջ վարչախմբի մոտ, հանուն սեփական իշխանության պահպանման, նրանք պատրաստ են ամենաապօրինի քայլերին, բռնություններին, դեմ չեն նույնիսկ արյուն հեղել սեփական իշխանությունը պահպանելու համար։

Սոնա Պողոսյան

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan