ՊՆ-ն կորցրել է չափը. կոչումներ՝ ինչի՞ դիմաց

Հայաստանի պաշտպանության նախկին նախարարներից մեկն օրեր առաջ հայտնել էր, որ Տավուշի սահմանային դիրքերից հայկական զորքերի հետքաշն իրականացվել է գրավոր հրամանի հիման վրա, իսկ այդ հրամանը տվող զինվորականին առաջիկայում գեներալի կոչում են տալու։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ոչ հերքել, ոչ էլ որևէ մեկնաբանություն էր արել այդ կապակցությամբ։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ, մայիսյան տոների կապակցությամբ, զինվորական կոչումներ է շնորհել 5 զինվորականների՝ այդ թվում նաև նշված զորամիավորման հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանին, ով այլևս գեներալ-մայոր է։

Լրատվամիջոցները և սոցիալական ցանցերը բնականաբար այսպիսի բարեհաճությունը նշված զորամիավորման հրամանատարի նկատմամբ գնահատել են որպես հայկական զորքերը հետ քաշելու և Փաշինյանի ապօրինի հրահանգները կատարելու պարգևատրում, ինչը ոչ միայն օբյեկտիվ, այլ նաև չափազանց ճշմարիտ է։

Սովորաբար նման դեպքերում լուռ, պաշտպանության նախարարությունը երեկ զայրալից մի տեքստ է տարածել։ «Որոշ շրջանակների համակարգմամբ որոշ անձինք ԶՈՒ ղեկավար կազմի ներկայացուցիչների գեներալ-մայորի կոչում ստանալու կապակցությամբ առերևույթ կազմակերպված կերպով իրականության հետ որևէ աղերս չունեցող մեղադրանքների և զրպարտությունների տարրեր պարունակող հրապարակումներ են կատարել»,- գրել է պաշտպանության նախարարությունը։

Մի կողմից այս ձևակերպումները դուրս են ընդհանրապես պաշտոնական էթիկետի սահմաններից, միևնույն ժամանակ հենց վկայում են նման տեղեկությունների ճշմարտացի լինելու հանգամանքը։ Ի վերջո, փաշինյանական վարչախումբը վաղուց ապացուցել է՝ պետք է լսել նրանց և հասկանալ հակառակը։

Անահիտ Սարատիկյան

Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
website by Sargssyan