Կառավարման կատարյալ կոլապս. Հայաստանը պատրաստ չէ տարերային աղետների

Լոռու և Տավուշի մարզերում երեկ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները հերթական անգամ հանգում են մեկ կարևոր փաստի։ Հայաստանի գործող վարչախումբը ձախողել է ամենատարրական կառավարման մեթոդները, ինքն էլ առաջին գլխավոր պատասխանատուն է հեղեղումների հետևանքով ստեղծված իրավիճակի։

Հանուն արդարության պետք է նշենք փրկարարների անձնուրաց գործողությունները հեղեղումների հետևանքների վերացման գործում։ Հեղեղումները մեծ ավերածությունների պատճառ են դարձել Լոռու և Տավուշի մարզերում։

Դեբեդ գետի վարարման հետևանքով բազմաթիվ ճանապարհներ, շենքեր առանձնատներ փլուզվել են, վերջին տվյալներով երեք մարդ մահացել են։ Հայտնի է նրանցից միայն երկուսի անունը։

Տարբեր բնակավայրերից տարհանվել են 269, փրկվել՝ 120 մարդ, մոտավորապես 347 մարդ Լոռու մարզում և 42 մարդ Տավուշի մարզում։

Իշխանությունները հեղեղումների փաստին արձագանքել են չափազանց ուշացումով, փորձել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, երբ արդեն բանը բանից անցել է, իսկ հանրային պարսավանքը սոցցանցերում ահռելի մասշտաբի են հասել։

Ի վերջո գործ ունենք մի իրավիճակի հետ՝ Հայաստանում գործող իշխանությունը չի կարողանում ոչ միայն արտաքին և ներքին սպառնալիքները կանխել, այլև պատրաստված չէ տարերային աղետների դեմ, իսկ որ նման աղետներ հնարավոր էին, որևէ մասնագետ երբևէ չի էլ հերքել։

Աննա Դալլաքյան

Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
website by Sargssyan