Եթե Բայդենը չմասնակցի Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովը, Պուտինը հոտնկայս կծափահարի. Զելենսկի

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «ոչ այնքան ուժեղ» է որակել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշումը՝ բաց թողնել Շվեյցարիայի Բուրգենստոկ քաղաքում հունիսի 15-16-ը կայանալիք խաղաղության գագաթնաժողովը։

Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Ջո Բայդենը, ամենայն հավանականությամբ, չի կարողանա մասնակցել համաժողովին, քանի որ նախընտրական քարոզարշավի շրջանակում այդ ժամանակ մեկնելու է Կալիֆոռնիա։ Սպիտակ տունը, սակայն, պաշտոնապես չի հայտարարել նախագահի ծրագրերի մասին։

«Հիմա կլինի խաղաղության գագաթնաժողով, որը կազմակերպում է ամբողջ աշխարհը, և հետո կլինի նման մի բան, որը կփորձի կազմակերպել Ռուսաստանը։ Ես կարծում եմ, որ նախագահ Բայդենը պետք է խաղաղության գագաթնաժողովին և մյուս առաջնորդներին, ովքեր նայում են ԱՄՆ արձագանքին», - ասել է Զելենսկին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ «շատ կցանկանար, որ ԱՄՆ նախագահն անձամբ մասնակցեր» գագաթնաժողովին։ Նրա խոսքով, ԱՄՆ նախագահի բացակայությունը «կծափահարի Վլադիմիր Պուտինը՝ ընդ որում, հոտնկայս»։

Ուկրաինան Շվեյցարիայի հետ Խաղաղության գագաթնաժողով է նախապատրաստում, որը կսկսվի հունիսի 15-ին։ Այժմ հաստատվել է ավելի քան 80 պետության մասնակցությունը, և Ուկրաինան շարունակում է աշխատել առաջնորդների հետ՝ հրավիրելով նրանց Գագաթաժողովին։ 

«Ես դիմում եմ աշխարհի առաջնորդներին, որոնք դեռևս կողքից են հետևում Խաղաղության գագաթնաժողովին նախապատրաստվելու գլոբալ ջանքերին. դիմում եմ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին, Չինաստանի ղեկավար Սի Ծինփինին: Խնդրում եմ՝ աջակցեք Խաղաղության գագաթնաժողովին ձեր անձնական առաջնորդությամբ և մասնակցությամբ»,- ավելի վաղ ասել էրէ Զելենսկին։

Հիշեցնենք, որ երկօրյա բարձր մակարդակի գագաթնաժողովում մասնակիցներն ուղիներ են փնտրելու Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ 

Նշվում է, որ ՌԴ-ն միջոցառմանը չի մասնակցելու:

Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
website by Sargssyan