Վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի. Կարապետյան

Հայաստանի գործող իշխանություններն իրենց քաղաքականությամբ Հայաստանին մտցրել են աշխարհաքաղաքական փակուղի։ Ռուսական «Կուլիկովի դաշտ» հաղորդաշարին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը՝ նշելով, որ այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, չի կարող անտարբեր թողնել սպային, երբ իր հայրենիքը վտանգի մեջ է։

Կարապետյանը նշում է, թե Արցախի հանձնումից հետո է որոշել մտնել քաղաքականություն, քանի որ տեսլական ունի երկրի զարգացման և անկախության պահպանման։

«Մեր շարժման հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության պետականության պահպանումն է»,- նշել է պաշտպանության նախկին նախարարը, հավելել, որ գործող իշխանություններն այսօր հարվածում են Հայաստանի բոլոր հիմքերին՝ եկեղեցի, ինքնություն և այլն։

Կարապետյանը խոսել է նաև Երևանում շարունակվող բողոքի ակցիաների վերաբերյալ, տեղեկացրել, որ աջակցում են, ավելին, սկսել են աշխատանքներ տանել շարժման ձևավորումից առաջ, փողոցներ փակել, շատերին էլ շարժման անդամներից ձերբակալել են։

Այսօր էլ «Համահայկական ճակատն» ակտիվորեն մասնակցում է, բայց միևնույն ժամանակ շարժման ղեկավար կազմում չէ և դա իրենց դիրքորոշումն է։

Կարապետյանը նշել է, թե՝ «Ռուսաստանի հետ հարաբերությունները կարևորագույն տեղում պետք է լինեն։ Արևմուտքում սովորելով՝ ես չեմ տեսել անվտանգային այն պրոդուկտը, որ կարող են տալ Հայաստանին, անձնական համակրությունները մի կողմ՝ պետք է ռեալ գնահատել իրավիճակը»,- նշել է Կարապետյանը, հիշեցրել, որ երբ պաշտպանության նախարար էր, Փաշինյանին հարցրել է, թե ինչո՞ւ պետք է գնալ Արևմուտք և ի՞նչ անվտանգային երաշխիքներ կարող են ստանալ, իսկ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը որևէ կերպ չի հիմնավորում, ավելին խուսափել է պատասխանել հարցին, թե որտե՞ղ է տեսնում Լեռնային Ղարաբաղը։

Արշակ Կարապետյանի գնահատմամբ՝ գործող վարչախումբը հրաժարվում է իր ռազմավարական դաշնակցից, որը միակ ուժն էր, որը զսպում էր Ադրբեջանին։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի գնահատականով՝ չի լինելու ոչ մի խաղաղ պայմանագիր Ադրբեջանի հետ, նույնիսկ եթե լինի էլ, ըստ Կարապետյանի, նման է լինելու Հիտլերի օրինակին, վերջինս ևս մի քանի պայմանագիր է ստորագրել հարևան երկրների հետ, բայց առաջինը հենց նրանց վրա էլ հարձակվեց։

Ըստ Կարապետյանի՝ Հայաստանը չի հրաժարվում Իրանի հետ հարաբերություններից, բայց լավ բարեկամություն անել էլ չի ուզում, քանի որ գտնվում է ԱՄՆ ճնշման տակ, մինչդեռ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար պետք է ռազմաքաղաքական դաշինք լինի․ Հայաստան, Ռուսաստան և Իրան։ Ռուսաստանը շահագրգիռ է տարածաշրջանում կայունության պահպանման համար, իսկ Արևմուտքը ցանկանում է ձևափոխել տարածաշրջանը։

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan