Վրաստանում ոչ ոք «մայդանի» չի հասնի. Կոբախիձե

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին ասել է, որ երկրում «մայդան» տեղի չի ունենա, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ինչ վերաբերում է «մայդան» և Վրաստանում տեղի ունեցող գործընթացների զուգահեռին, ես ուզում եմ բոլորին տեղեկացնել, որ Վրաստանում ոչ ոք «մայդանի» չի հասնի: Հիշեցնեմ, թե ինչ հետևանքներ ունեցավ «մայդանը» Ուկրաինայի համար։ Այն ժամանակ Ուկրաինայի ղեկավարությունը դրսից էր նշանակվել, հետո դա տեղի ունեցավ երկրորդ անգամ, և վերջում նշանակողը պատասխանատվություն չկրեց իրադարձությունների զարգացման համար»,- լրագրողներին ասել է Վրաստանի  վարչապետը։

Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունների համար ամենակարևորը անկախության մտահոգությունն է։

Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը՝ չնայած փողոցային բողոքի ցույցերին։ Մայիսի 18-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է կիրառել «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» վրա՝ այն անվանելով «ռուսական» և «հակասահմանադրական»։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները հայտարարում է Վրաստանի հետ երկկողմ համագործակցության համապարփակ վերանայման մասին՝ կապված վիճահարույց օրենքի ընդունման հետ։

Վրաստանի իշխող կուսակցությունն ԱՄՆ-ի որոշումը որակել է «զավեշտական և աննախադեպ» և նշել, որ շանտաժի սպառնալիքների քաղաքականությունը չի համապատասխանում ռազմավարական գործընկերության ոգուն։

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan