Վարչախումբը չի թուլացնելու պայքարը եկեղեցու դեմ

Այն, որ Հայաստանի գործող վարչախումբը փորձում է նսեմացնել Հայ առաքելական եկեղեցու դերը, իսկ նախօրեին էլ Սարդարապատում տեղի ունեցած միջադեպը հենց դրա ակնառու վկայությունն էր, որևէ կասկած չի հարուցում։

Նիկոլ Փաշինյանն ինքն էլ խորհրդարանում լրագրողներին տված ճապազրույցում անուղղակի հաստատել է այդ տեղեկությունը, ծաղրել։ «Կաթողիկոսի կողմից ղեկավարվող քաղաքական ուժը նախորդող օրերին պետական արարողակարգային միջոցառումներին խոչընդոտելուն ուղղված գործողություններ էր արել և, երբ Վեհափառ Հայրապետը մոտեցել է արարողակարգային միջոցառման վայր, հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ակնկալում է հրավեր, ոստիկանությունն էլ պարզապես փորձել է ճշտել՝ արդյոք Վեհափառ Հայրապետը եկել է իր քաղաքական կողմնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող և սադրող գործողություները շարունակելու, թե այլ նպատակով»,- ասել է Փաշինյանը, հավելել, թե, երբ ոստիկանությունը ստացել է հավաստիացումներ, որ այցն ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովել է Վեհափառ Հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի պետական արարողակարգային միջոցառման տարածք։

Փաշինյանի ծաղրական տոնը և ընդդիմադիր շարժումն անմիջապես Կաթողիկոսի հետ կապելու հայտարարությունը վկայում են, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ գործող վարչախմբի ապօրինություններն ամենևին էլ պատահական իրավիճակային քայլեր չեն, այլ լավ հաշվարկված և երկարաժամկետ քաղաքականություն, որի նպատակն էլ հենց եկեղեցուն հարվածելն է։

Ավելին, նույնիսկ Հայաստանի օրենսդրությամբ որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությունը արարողակարգային միջոցառումներին, ուր մնաց երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հրահանգով, հատկապես, որ, ըստ արարողակարգի, Կաթողիկոսն ավելի բարձր դիրքում է գտնվում, քան վարչապետը, ուստի նույնիսկ Փաշինյանի պարզաբանումը կարելի է հստակ գնահատական համարել։

Արաքս Վարդանյան

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan