«Փաշինյանը Հայաստանի շուրջ այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ մեր թշնամիներն ավելանում են, բարեկամները՝ պակասում». Արշակ Կարապետյան

Երեկ ռուսական «ЗВЕЗДА» ռադիոկայանով հեռարձակվող «Ազգային անվտանգության ռազմավարության» հաղորդաշարի հյուրը ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանն էր:

Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցող իրավիճակը Կարապետյանը կայուն ծանր է գնահատում: «Դա շարունակվում է բավականին երկար ժամանակ: Սա շատ է հիշեցնում իրավիճակն Ուկրաինայում: Չեմ կարծում, որ հիմա պետք է խոսեմ Ուկրաինայի մասին, բայց նկատի ունենք համակարգը, երբ դրսից ինչ-որ մեկն աշխատում է: Սպառնալիքները, որոնք կան Հայաստանում և նրա շուրջ, ստեղծված են արհեստական ձևով: Տարածաշրջան փորձում են ներխուժել արևմտյան ուժերը, ի դեմս ԱՄՆ-ի, նրանք փորձում են վերաձևակերպել տարածաշրջանը, այսինքն՝ բաժանել այն նորովի, ստեղծել այնտեղ իրենց սատելիտներին, որոնք ապագայում, ամենայն հավանականությամբ, կուղղեն Ռուսաստանի դեմ: Այս կերպ հարցեր և խնդիրներ կստեղծեն Ռուսաստանի հարավային սահմանին: Ցավոք, Հայաստանի իշխանությունները, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կարծես մարիոնետ լինեն Արևմուտքի ձեռքում: Նա կատարում է նրանց առաջադրանքները, ամբողջովին կորցնելով իր ազգային տեսքը, արժանապատվությունը, անձնականն այդ թվում, հարց է՝ նա հա՞յ է, թե՞ ոչ: Նա Հայաստանի շուրջ այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ մեր թշնամիներն ավելանում են, բարեկամները՝ նվազում: Նման իրավիճակում կա վտանգ ազգային անվտանգության համար, և ընդհանրապես, առկա է պետականությունը կորցնելու վտանգ»,-նշել է Կարապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan