Փաշինյանի վարչախումբը տապալել է բոլոր ոլորտները՝ բանակ, պետական կառավարում, նաև տնտեսություն․ Արշակ Կարապետյան

Հայաստանի պետական պարտքն արդեն հատել է 12 միլիարդ դոլարի սահմանը։

2023 թվականին Հայստանի պետական պարտքն աճել է 1 միլիարդ 208 միլիոն դոլարով և տարեվերջին կազմում էր 11 միլիարդ 845 միլիոն դոլար։ Այսօր արդեն պետական պարտքն աճել է բավական շատ, միայն փետրվարի վերջի դրությամբ այն աճել էր 100 միլիոն դոլարով և հատել 12 միլիարդ դոլարի սահմանը։ Գործող իշխանություններն ամեն ինչ անում են դրսից նոր պետական պարտք ներգրավվելու, այդ կերպ տնտեսական ինչ-որ աշխուժություն և աճ ցուցադրելու հանրային ընդվզումը կասեցնելու համար։

Համաշխարհային «Ֆորբս» պարբերականի տվյալներով՝ տարածաշրջանում ամենամեծ պետական պարտքի բեռն ունի Հայաստանը. ՀՆԱ 50,5 %-ը, հարևան երկրներից մեծ բեռ ունի նաև Վրաստանը՝ 39,2 %, մյուս երկրների դեպքում շատ ավելի քիչ է՝ Թուրքիան՝ 28,9 %, Ադրբեջանը՝ 18,4 %, Ռուսաստանը՝ 19,7%։

Պետական պարտքի մեջ սովորաբար, երբ պետական պարտքը գերազանցում է ՀՆԱ 50 %-ը, այլևս այդ երկիրը բավականին լուրջ խնդիրների է բախվում, թե ինչո՞ւ են միջազգային կառույցները Հայաստանին նորանոր գումարներ տալիս, թերևս կարիք չկա բացատրելու, այդ կերպ աջակցում են Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանը մյուս կողմից, նաև փաշինյանական վարչախմբին ավելի մեծ կախվածության մեջ են գցում Արևմուտքից և արևմտյան ֆինանսական հաստատություններից։

Պետական պարտքի մեջ ամենամեծ տոկոսը, իհարկե, արտաքին պարտքն է՝ 6 միլիարդից ավելի, նման պայմաններում իշխանությունները, եթե փոքր ինչ մտածեին պետության մասին, ապա առաջին հերթին պետք է ձգեին գոտիները, որպեսզի պետական պարտքի սպասարկումը խնդիր չհարուցեր պետության համար, փոխարենը, գործող իշխանություններն անընդհատ ավելացնում են սեփական պարգևավճարները, հսկայական և շռայլ ծախսեր անում պետական, առանց այն էլ ուռճացված համակարգի համար, իսկ այնտեղ որտեղ պետք է իրականում լուրջ գումարներ ծախսվեր, բացարձակ անտաղանդ կառավարում է իրականացվում, կապիտալ ծախսերի, ճանապարհաշինության, պետական շինարարության և բոլոր ոլորտներում խնդիրներ կան, մասնագետները վկայում են, որ առաջիկայում լուրջ ռիսկերի է բախվելու պետությունը։

Այդ հանգամանքը թերևս առանձնապես շատ չի հուզում Փաշինյանին և նրա իշխանությանը։ Ամեն գնով իշխանությունը պահելու մոլուցքով նրանք պատրաստ են պետական պարտքը շատ ավելի ավելացնելու՝ հաշվի չառնելով, թե դա ինչ հետևանքներ կունենա պետության համար։ Ի դեպ, անկախության նախկին ողջ ընթացքում, մինչև 2018 թվականի իշխանափոխությունը, Հայաստանի պարտքը գրեթե 6 միլիարդ էր և կրկնապատկվել է Փաշինյանի կառավարման 6 տարիների օրոք, իսկ ինքը՝ Փաշինյանը, դեռ ընդդիմադիր եղած ժամանակ քննադատում էր գործող իշխանություններին՝ պետական պարտքը բարձրացնելու համար։

«Համահայկական ճակատ» շարժան առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գնահատմամբ՝ Հայաստանի գործող վարչախմբի քաղաքականությունը տնտեսության մեջ բացարձակ անխոհեմ և վտանգավոր է։

«Նիկոլ Փաշինյանի վարչախումբը տապալել է բոլոր ոլորտները՝ բանակ, պետական կառավարում, նաև տնտեսություն»,- նշել է Արշակ Կարապետյանը, արձանագրել, որ առաջիկայում Հայաստանի Հանրապետությունը նման տեմպերով շարունակելու դեպքում բացարձակ տնտեսական ու քաղաքական կախվածության մեջ է հայտնվելու Արևմուտքից՝ դրանից բխող ամենածանր հետևանքներով։

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan