Ֆրանսահայ լրագրողին 41 օր հացադուլից հետո արտաքսել են

41 օր, այդքան «Զվարթնոց» օդանավակայանի միջազգային գոտում մնաց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, որի մուտքը Հայաստան արգելվել էր։

Ապրիլին Նիկոլյանը փորձել էր Փարիզից ժամանել Հայաստան, սակայն նրան հայտնել էին, որ իր մուտքը Հայաստան արգելված է առանց որևէ պատճառաբանության։

Նա հացադուլ էր հայտարարել հենց չեզոք գոտում, մի քանի անգամ Հայաստանի իշխանությունները փորձել էին Նիկոլյանին արտաքսել Հայաստանից, մի դեպքում էլ նույնիսկ բժիշկը ներարկում էր արել և փորձել էին քնած վիճակում անցկացնել օդանավ, բայց օդանավի առաջին օդաչուն հրաժարվել էր նրան տեղափոխել՝ նշելով, որ չի կարող առողջական խնդիրներ ունեցող մարդուն տեղափոխել։

Տարօրինակ էր նաև Ֆրանսիայի իշխանությունների արձագանքը։ Ֆրանսիայի դեսպանատնից հայտնել էին, որ «Զվարթնոց» օդանավակայանում ապրիլի 22-ից հացադուլ անող Լեո Նիկոլյանը հյուպատոսական պաշտպանության ենթակա չէ, նա կալանավորված չէ և կարող է ազատ վերադառնալ Ֆրանսիա, հետևաբար նա ենթակա չի հյուպատոսական պաշտպանության, որը տրամադրվում է արտերկրում կալանավորված Ֆրանսիայի քաղաքացիներին։ «Երևանի օդանավակայանի միջազգային գոտում մնալու որոշման ողջ պատասխանատվությունը կրում է միայն նա», - նշել էին Նիկոլյանին։

Ֆրանսահայ լրագրողը հայտարարել էր, թե դեսպանն է արգելել հյուպատոսին այցելել իրեն՝ աղմուկ չբարձրացնելու նպատակով։

Նիկոլյանը հանդես է գալիս գործող իշխանությունների դեմ ընդդիմադիր դիրքերից, նշում, որ վերջիններս պայմանավորվածություններ ունեն ադրբեջանական իշխանությունների հետ և օգտվելով նրա՝ Հայաստանի քաղաքացի չլինելու հանգամանքից, գործող իշխանությունները ոչ միայն արգելել էին Նիկոլյանի մուտքը, այլև ամեն ինչ արել մինչև վերջ՝ վտանգ ստեղծելով նրա կյանքի և առողջության համար՝ թույլ չտալով մուտք գործել Հայաստանի տարածք։

Ըստ էության փաշինյանական իշխանության այս վարքը ցույց է տալիս սփյուռքահայերի նկատմամբ գործող վարչախմբի վերաբերմունքը։ 

Նելլի Իվանյան 

Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
website by Sargssyan