Ռուսաստանը ողջունում է. Կրեմլը՝ ԲՐԻԿՍ-ին Թուրքիայի անդամակցելու ցանկության մասին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ի (միջպետական միություն՝ բաղկացած ինը պետությունից՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա, ԱՄԷ, Իրան, Եգիպտոս և Եթովպիա) նկատմամբ աճող հետաքրքրությունն այն լուրերի ֆոնին, որ Թուրքիան ցանկություն է հայտնել միանալ դաշինքին: Այս մասին հունիսի 4-ին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Մենք, իհարկե, բոլորս ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի նկատմամբ նման աճող հետաքրքրությունը մեր հարևանների, այդ թվում՝ կարևոր գործընկերների կողմից, ինչպիսին Թուրքիան է: Այս թեման կլինի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի օրակարգում, որը նախագահելու է Ռուսաստանը: Մենք շատ ակտիվ պատրաստվում ենք»,- ճեպազրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Պեսկովը հավելել է, որ կազմակերպությունը դժվար թե ամբողջապես բավարարի բոլոր շահագրգիռ երկրների շահերը, սակայն ԲՐԻԿՍ-ը շահագրգռված է նրանց հետ կապերի պահպանմամբ։ 

Այսօր Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ասել է, որ իր երկիրը կցանկանար միանալ ԲՐԻԿՍ-ին, այդ հարցը կքննարկվի Ռուսաստանում կայանալիք նախարարների հանդիպմանը։ 

«Իհարկե, մենք կցանկանայինք դառնալ ԲՐԻԿՍ-ի անդամ: Տեսնենք, թե ինչի կարող ենք հասնել այս տարի»,- նշել է դիվանագետը։

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը Պեկինում կայացած միջոցառման ժամանակ ընդգծել է, որ ակնկալում է մասնակցել Ռուսաստանում ԲՐԻԿՍ-ի նախարարների հանդիպմանը՝ քննարկելու ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիայի անդամակցության հնարավորությունը։

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan