Հայաստանը սկսել է խուսափել ՌԴ-ի հետ շփումներից ԱԳՆ-ի և ՊՆ-ի գծով. ՌԴ փոխարտգործնախարար

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանը դադարել է շահագրգռվածություն ցուցաբերել Ռուսաստանի հետ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների գծով շփումներում, ինչն Արևմուտքի ճնշման հետևանք է: Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը:

«2023 թվականի նոյեմբերից ի վեր արտգործնախարարների հանդիպում չի եղել։ Գործընկերները հետաքրքրություն չցուցաբերեցին մեր առաջարկության նկատմամբ, այն է` մշակել և կնքել միջգերատեսչական խորհրդատվությունների հերթական ծրագիրը։ Մեր մեղքով չէ, որ նկատելիորեն նվազել է պաշտպանական գերատեսչությունների գծով շփումների դինամիկան ։ Նվազել է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Սրանում մենք տեսնում ենք Արևմուտքի ճնշման արդյունքը, որը փորձում է Երևանին ստիպել նվազագույնի հասցնել կապերը մեր երկրի հետ», - նշել է Գալուզինը։

Այնուամենայնիվ ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ ռուսական կողմն ակնկալում է՝ խնդրահարույց հարցերի վերացման ուղղությամբ աշխատելու Հայաստանի իշխանությունների հրապարակային արտահայտված մտադրությունը կյանքի կկոչվի, ինչին իրենք պատրաստ են։

Գալուզինը միաժամանակ ընդգծել է, որ Մոսկվայի և Երևանի միջև երկկողմ շփումները չեն ընդհատվում։

«Օրերս՝ մայիսի 8-ին, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստի շրջանակում, հանգամանալից զրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, իսկ փետրվարին ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը հանդիպել է իր հայ գործընկերոջ հետ»,- նշել է ՌԴ փոխարտգործնախարարը՝ հավելելով, որ ամենազգալի արդյունքները գրանցվել են առևտրատնտեսական ոլորտում։ Բացի այդ, նա նաև շեշտել է, որ ռուսական կողմը համագործակցում է հայ գործընկերների հետ նաև մշակութային և հումանիտար ոլորտներում։

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan