ՔՊ-ականները կթռչեն, եթե ընդդիմադիր շարժումից ուժ տեսնեն

Գործող ընդդիմությանն այդպես էլ չի հաջողվում իր կողմը քաշել Ազգային ժողովի անկախ պատգամավոր դարձած Իշխան Զաքարյանին։ Նշենք, որ վերջինիս միանալու դեպքում ընդդիմությունը կկարողանա խորհրդարանում իմպիչմենտ գործընթաց սկսել։ Իշխան Զաքարյանը հենց Բագրատ արքեպիսկոպոսին ասել է՝ հավաքեք 53 ստորագրություն, ես կլինեմ 54-րդը, դա նշանակում է, որ ընդդիմությունը ստիպված է լինելու Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը սկսելու համար առնվազն 18 հոգու իր կողմը քաշել «Քաղաքացիական պայմանագրից»։

Իհարկե, ՔՊ-ում ամենևին էլ ոչ բոլորն են հավատարիմ Նիկոլ Փաշինյանին, բայց տատանվողներին իրենց կողմը քաշելու համար ընմդդիմությունը ստիպված պետք է լինի ուժ ցույց տալ, կամ էլ այնպիսի իրավիճակ ստեղծի, որպեսզի տատանվող ՔՊ-ականներն էլ անցնեն ընդդիմության կողմը։

Այս պահի դրությամբ, առայժմ, նույնիսկ ընդդիմադիր Արծվիկ Մինասյանն է փաստում, որ հանրային լուրջ ճնշում գոյություն չունի, մյուս կողմից էլ ընդդիմությունն ինքն էլ ցույց չի տալիս, որ պատրաստ է հանուն իշխանափոխության ռադիկալ քայլերի գնալ։

Ամենառադիկալ քայլերից մեկը կարող է լինել մանդատները խորհրդարանում վայր դնելը, և այդ կերպ քաղաքական ճգնաժամ հարուցելը։

Տարբեր չտրամաբանված փաստարկներով՝ ընդդիմադիրները փորձում են խուսափել մանդատները վայր դնելուց, մի կողմից կարող է տպավորություն ստեղծվել, թե ընդդիմությունը կառչած է մանդատներից, մյուս կողմից էլ, փաստն այն է, որ մանդատները վայր դնելու դեպքում դրանք առաջարկվելու են ընդդիմադիր ուժերի այլ համարներում գտնվող անձանց։ Մի քանի հարյուր թեկնածուներից «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունը որևէ երաշխիք չունեն, որ իրենց ցուցակների հորիզոնականներում գտնվող անձինք չեն տրվի գայթակղությանը և չեն վերցնի մանդատները։ Արդյունքում, խորհրդարանում կլինի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններ, արդեն գրեթե նիկոլական կազմերով, ինչը նոր վտանգներ կարող է առաջացնել։

Սիրան Ավետիսյան

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan